X
    Categories: News

Ձյուն՝ Մեղրիի լեռնանցքում, անձրևներ՝ մի շարք շրջաններում. իրավիճակը ՀՀ ճանապա

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի, Մարտունու և Սիսիանի տարածաշրջաններում՝ անձրև։


ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», – ասում են Ճանապարհային դեպարտամենտից։

—

Antranik Varosian:
Related Post