Պաշտպանության նախարարությունն ասում է, թե բանակում մահերի թիվը ուռճացվում է, որովհետեւ իրար են միավորում բանակում ծառայության հետ կապված մահերը եւ այն մահվան դեպքերը, որոնք բանակից դուրս են եղել, եղել են ծառայության հետ չկապված, զորամասից դուրս, օրինակ արձակուրդի ժամանակ, եւ այլն։
Սա, ըստ իս, վիճակագրական մանիպուլյացիա է։ Այսինքն, սա է վիճակագրական մանիպուլյացիան, այլ ոչ թե այն, երբ ներկայացվում է «միավորված» վիճակագրություն։
Օրինակ, միայն քննությունը կարող է երաշխավորել՝ եթե իրականացվել է ամբողջական, համապարփակ, լիարժեք, որ զորամասի տարածքից, ծառայության վայրից դուրս, արձակուրդում կամ որեւէ այլ ռեժիմում գտնվելիս զինծառայողի մահվան դեպքը կապված չէ ծառայության հետ։ Որովհետեւ խնդիրները կարող են առաջանալ ծառայության վայրում, իսկ ողբերգական իրադարձությունները՝ դրանից դուրս։
Հետեւաբար, զինծառայության մեջ գտնվող մարդու մահվան հանգամանքները բացառապես քննությամբ կարող են «տարանջատվել»՝ ծառայության հետ են կապված, թե ոչ, այլ ոչ թե պարզապես տեսական բաժանումով։
Վերլուծաբան Հակոբ Բադալյան
—