X
    Categories: News

Եթե Սյունիքում զորքը հետ չքաշվեր՝ 5000 զոհ էր լինելու, այ, այ դավաճան, պարզ ա

Նոյեմբեր 19, 2026

Քանի որ երեկվանից ակտիվացել են քննարկումները Սյունիքից զորքը հետ քաշել-չքաշելու՝ Նիկոլ Փաշինյանի հրաման տալու թեմայի շուրջ, Կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում լրագրողները Նիկոլ Փաշինյանին հիշեցրել են 2021 թվականի հոկտեմբերին ԱԺ-ում նրա ելութը:

«Իմ նախկին ասածի մեջ Սյունիք բառ կա»,- արձագանքել է Փաշինյանը:

Հակադարձմանը, որ հարցը Սյունիքի մասին է եղել, այնտեղից զորքի հետքաշման, Փաշինյանն արդարացել է.

«Ժողովուրդ, Սյունիքն ունի կոնկրետ սահմաններ, հիմա մենք կարանք ասենք, որ Սյունիքի սահմանն անցնում է Կասպից ծովի կենտրոնով: Եվ կան ՀՀ-ում քաղաքական ուժեր, որ այդպես են ասում: Սյունիքն ինձ համար շատ կոնկրետ հասկացություն է: Էլ չեն ասում՝ Սանասար, Կովսական, Սյունիքը կոնկրետ հասկացություն է: Ես ՀՀ որևէ ինքնիշխան տարածքից զորք հետ քաշելու հրաման երբեք չեմ տվել: Ձայնագրությունը միացնում եք և դատապարտող հայացքով՝ տեսեք, ինչ էր ասում էն ժամանակ, ինչ է ասում հիմա, սենց լկտիություն կլինի՞: Որտե՞ղ եմ ես այդտեղ Սյունիք բառն արտասանել, Սյունիքն ունի կոնկրետ քարտեզ: էդ զորքը հետ է քաշվել Վաղարշակ Հարությունյանին իմ կողմից տրված հրամանով և կանգնել է Սյունիքի սահմանի վրա: Էդ զորքը եղել է Սյունիքի սահմանից առաջ, հետ է քաշվել: Եվ գիտե՞ք ինչի համար է քաշվել, որովհետև եթե հետ չքաշվեր, Ձեր և մյուսների ցանկացած 5000 զոհն էր լինելու և ոչ թե 3000….(զոհերի կոնկրետ թիվը չհիշեց.- Մ.Պ.)»:

Կարդացեք նաև

  • Վաղուց հասունացել է պահը՝ արցախցի զինվորականները որևէ խոսք ասեն. Նիկոլ Փաշինյան, հրապարակիր պատերազմից «թռածների» անվանացանկը
  • Առռը հա ինքնիշխանություն. Փաշինյանն ԱՄՆ-ից և Եվրամիությունից պետք է թույլտվություն հարցնի՝ կարելի՞ է Հայաստանում Իրանի հետ նավթավերամշակման գործարան կառուցել
  • Բա դուք խի՞ եք սաղ, ձեր թրաշն ավելի թանկ ա, քան մարդու կյա՞նքը. լրագրողը՝ Փաշինյանին

Դիտարկմանը՝ Սև լիճը մտնո՞ւմ է Սյունիքի մեջ, Փաշինյանը պնդել է.

«Սև լճից  հետ քաշվելու հրաման երբեք չեմ տվել»:

Հարցից, որ պիտի 44-օրյան կանգնեցներ, Փաշինյանը վրդովվել է.

«Էս դեպքում կանգնեցրել եմ, այ, այ, այ դավաճան, էն դեպքում էլ չեմ կանգնեցրել պատերազմը, այ, այ, այ դավաճան: Մի հատ կողմնորոշվեք՝ ես պիտի՞ կանգնացնեի, թե՞ չպիտի կանգնացնեի»;

Մանրամասները՝ տեսանյութում




—

Baghdasarian Karlen:
Related Post