X
    Categories: News

«Քաղաքի կառավարիչները չգիտեն՝ ինչ է քաղաք կառավարելը. եղածն անգրագիտության հե

Նոյեմբեր 15, 2026

Վերջին շրջանում շատերն են բողոքում մայրաքաղաքում ամենօրյա խցանումներից։ Այս թեմային ֆեյսբուքյան իր էջում անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, նշելով, թե «խցանումների պատճառով քաղաքի մի մասից մեկ այլ մաս տեղափոխվելու համար տիեզերագնացի առողջություն է պետք»։

Խցանումներից խուսափելու համար քաղաքային իշխանությունն, օրինակ, որոշել էր, որ Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող «գազելներին» չթույլատրի հասնել Մատենադարանի մոտ, դրանից առաջ էլ խոսում էին, որ նաև այլ մարզերից Երևան եկող երթուղայինները չպետք է մտնեն Երևան, այլ մայրաքաղաքի մոտ սպասեն, իսկ ուղևորներն օգտվեն հանրային տրանսպորտից։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, խոսելով խցանումների և քաղաքային իշխանությունների այս որոշումների մասին, նկատեց՝ նման որոշումներն առհասարակ իրավիճակը չեն մեղմելու։

«Ցավով պետք է փաստենք, որ քաղաքի կառավարիչները չգիտեն, թե ինչ է քաղաք կառավարելը. այն վիճակը, որն ունենք, ուղիղ իմաստով անգրագիտության և կառավարման սխալների հետևանք է։ Ընդամենը 2 թիվ բերեմ. այն ժամանակ, երբ բոլորս հանրային տրանսպորտից շատ դժգոհ էինք, և այն ժամանակվա ընդդիմադիր ուժերը, որոնք իշխանության են, «մահվան գազելներ» ու այլ արտահայտություններ էին անում, այդ ժամանակահատվածում Երևանում վերգետնյա ուղևորափոխադրումների թիվը 620 հազար էր։ Այսօր մենամեծ թիվը, որը ստացել են, եղել է մոտ 400 հազար ուղևորափոխադրում, ես միայն վերգետնյայի մասին եմ խոսում։ Այս թիվը մենք ունենք ոչ թե դատարկ շարժակազմերով, այսինքն՝ այնպես չէ, որ տրանսպորտ կա, ու քաղաքացիները չեն նստում, այլ տրանսպորտ պարզապես չկա, հատկապես պիկ ժամերին հանրային տրանսպորտում տեղ չկա, որ մարդիկ նստեն։ Մեր ենթակառուցվածքները, տրանսպորտային հզորությունները բավարար չեն Երևան քաղաքը սպասարկելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բաբկեն Պիպոյանը։

Կարդացեք նաև

  • «Տեսչական մարմինն արտադրողի մոտ գնացել է 1 շաբաթ անց. ունենք կառույց, որն աշխատելու իմիտացիա է անում». Բաբկեն Պիպոյան
  • «Խցանումների մեջ մեզ «զալոժնիկ» են պահում. Պատկան մարմինների վեջը չի՝ թողել են, որ թշնամու այդ համակարգը մարդկանց գլուխն ուտի». Վահագն Սահակյան
  • «Ունենք ոչ կառավարելի գնաճ, որը նորմայից ավելին է. Որոշ բաներ իներցիայով են թանկանում, քանի որ պետությունն իրական քայլեր չի ձեռնարկում». Բաբկեն Պիպոյան

Նրա խոսքով՝ 2017 թվականից տրանսպորտային խնդիրը լուծելու համար փաստաթուղթը մշակված է, հզորությունը, որը հաշվարկվել է, հաշվարկվել է մայրաքաղաքում մինչև 700 հազար ուղևորափոխադրման համար։ Իսկ նման քանակի ուղևորափոխադրումներ անելու համար պետք է լինի այդ քանակությամբ շարժակազմ։

«Եթե քաղաքային իշխանությունը 250 հատ 18 մետրանոց ավտոբուս չի բերել, ինչպե՞ս են ուզում ապահովել։ Շատ պարզ օրինակ բերեմ. պատկերացրեք բնակարան, որն ունի 8 հոգանոց ընտանիք։ Հիմա այս ընտանիքից պետք է կամ 2 հատ 4 տեղանոց մեքենա, կամ մեկ հատ 8 տեղանոց։ 2 հատ 4 տեղանոց մեքենան, բնականաբար, քաղաքում ավելի շատ խցանում կառաջացնի, քան մեկ 8 տեղանոցը։

Այսինքն՝ բարեփոխումն այն կլինի, երբ 2 մեքենան սարքեն 1 մեքենա։ Բայց եթե առնենք սիրուն մեքենա ու 4 տեղանոց, ապա ընտանիքի 4 հոգին պարզապես փողոցում են մնալու կամ ոտքով են տեղաշարժվելու։ Հիմա քաղաքային իշխանություններն ինչ-որ շարժակազմեր հանել են, բայց տեղը չեն լրացրել. հիմա քաղաքացին ի՞նչ անի, ստիպված տրանսպորտին այլընտրանքներ է դիտարկում՝ մեքենա է գնում, տաքսի է նստում, որովհետև Երևանը չունի այնպիսի տրանսպորտային համակարգ, որը կլուծի քաղաքացու տեղափոխման հարցը։ Մարդը դուրս է գալիս կանգառ, սպասում է, տրանսպորտը կամ ուշանում է, կամ գալիս է ծանրաբեռնված, տեղ չկա, ստիպված տաքսի է նստում։ Որոշ ժամանակ այսպես մտածելով՝ ասում է՝ տաքսիների վրա գումար ծախսելու փոխարեն՝ մեքենա կառնեմ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա վստահ է՝ երբ քաղաքացին տեսավ, որ հանրային տրանսպորտով ապահով ու արագ է հասնելու իր աշխատավայր կամ մեկ այլ տեղ, ապա նա երբեք մեքենայով դուրս չի գա քաղաք։ Բայց քանի դեռ համակարգն ունի ոչ բավարար թվով շարժակազմ, քաղաքացին կմտածի սեփական մեքենան ձեռք բերելու մասին։

«Ակնհայտ է՝ արժանապատիվ երթևեկություն չենք կարող ունենալ, քանի դեռ քանակական իմաստով շարժակազմեր չկան։ Կարող ենք ունենալ 18 մետրանոց ավտոբուս՝ 500 հազար դոլարանոց, կարող ենք ունենալ մեր տեխնիկական չափանիշներին համապատասխանող 200 հազար դոլարանոց, բայց կունենանք մեզ անհրաժեշտը։

Երբ քաղաքային իշխանությունն ասում է, որ հանրային տրանսպորտը թանկացնում են, որպեսզի բարեփոխում իրականացնեն, ասում էի՝ սուտ է, բարեփոխել չեն կարող, քանի որ իրենց բերած ավտոբուսները բարեփոխման հետ կապ չունեն։ Ավելին՝ երբ ասում են՝ բյուջեում փող չկա, դա ակնհայտ էր, որովհետև երկու անգամ քիչ են երթևեկությունն ապահովում»,- հավելեց Բաբկեն Պիպոյանը։

Շարունակելով՝ նա նաև ասաց, որ արդեն 8 տարի է, ինչ իշխանություններից լսում է, թե բերելու են 18 մետրանոց ավտոբուսներ, բայց այդպես էլ չեն բերում։

«Տրանսպորտային համակարգը թող այնպես անեն, որ մարդիկ իրենց ավտոտնակից մեքենան չհանեն»,- ընդգծեց Բաբկեն Պիպոյանը։

—

Nahapetian Zhanna:
Related Post