X
    Categories: News

168: Խոստովանում են՝ Պուտինի հետ հանդիպումից առաջ մարդկանց կալանավորելով՝ հող

Նոյեմբեր 11, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Հանրության համար նախ պետք է պարզ լինի՝ ինչի՞ է մարդը գտնվում կալանավայրում, որ մի հատ էլ ստատիստիկա տան՝ ով ինչից մահացավ: Բանտում մահացած Արսեն Գևորգյանի նկատմամբ իրականացվել է հստակ քաղաքական հետապնդում, որովհետև առանց հիմնավոր փաստարկների՝ խափանվել է ողջ ընտրական պրոցեսը և նրան մեկուսացնելու ու մեր ուժին վարկաբեկելու համար՝ Արսենին պահել են կալանքի տակ՝ մեղսագրելով կաշառատուի պիտակը: Հետևաբար՝ մահը վրա է հասել առողջական խնդիրների պատճառով, հոգեվիճակի՞ց, թե՞ հուզմունքից, պիտի պարզեն մասնագետները. Արդյո՞ք Արսեն Գևորգյանը կմահանար, եթե լիներ ազատության մեջ: Ի՞նչ ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով են կալանավորել Արսեն Գևորգյանին, որ մարդն առանց դատարանի որոշման բանտում ուղղակի մահացել է անհասկանալի պայմաններում: 
  • Ինձ հայտնի է, որ Արսեն Գևորգյանը վատ է զգացել, գանգատվել է կրծքավանդակի շրջանում ցավերից, բուժակը դեղ է տվել, և որոշ ժամանակ անց նրա վիճակը կտրուկ վատացել է, և շտապօգնությունն արձանագրել է նրա մահը:

Կարդացեք նաև

  • Փաշինյանը Թուրքիայի և Ադրբեջանի գործիքն է. Հայաստանը էլ չի լինի հայկական ազգային պետություն. Ջոն Այբների զգուշացումը
  • «Պետությունը չէր հասկանում՝ գլոբալ ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ է կատարվում…». Գաբրիելյանի խոստովանությունը՝ Փաշինյանի` պատերազմի կառավարման անկարողության մասին
  • «Եվրոպական դատարանը դիտարկում է, որ պետական հիմնարկում վրա հասած մահվան համար պետք է կրեն պատասխանատվություն պետական այրերը». Ալավերդյան
  • Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է: Կալանքը ծայրահեղ խափանման միջոց է, Արսենի դեպքում ինչո՞ւ պետք է հենց կալանքն ընտրվեր, ոչ թե տնային կալանքը կամ վարչական հսկողությունը: Բայց հատկապես քաղաքական գործերում իշխանությունն առաջնորդվում է բացառապես կալանքի որոշումներ ստանալու հաստատակամությամբ, իսկ դատավորներն էլ վախենալով՝ կայացնում են այդ որոշումները: 
  • Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ընտրական պրոցեսն իրենից նաև ծախսեր է ենթադրում: Այդ ծախսերի լեգիտիմությունն այլ խնդիր է, բայց այս ու նախորդ ընտրարշավի մեխն այն էր, որ հենց գումար էին տեսնում, ասում էին՝ ընտրակաշառք է: Արսեն Գևորգյանն այս պրոպագանդիստական արշավի զոհն էր: Մնում է կռահել՝ Արսեն Գևորգյանն ինքն իրեն հոգեբանական ի՞նչ կտտանքների էր ենթարկել, ի՞նչ ապրումներ է ունեցել, որ ավարտն այսպիսին եղավ… 
  • Որպեսզի պատկերացնեք այս իշխանությունների գործունեությունը, հարց եմ տալիս՝ ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին տնային կալանքի տակ գտնվելիս նորից ձերբակալում: Երբ հրավիրեին, նա կգնար, քննչական գործողությունները կանեին: Ի՞նչ կարիք կար շոու անելու: Մարդը կալանքի պայմաններում էր գտնվում, ամբողջովին պետական հսկողության տակ, կրկնում եմ՝ երբ ուզեին՝ ոստիկանները կտանեին քննչական գործողություններ անելու, բայց չէ, իրենց պետք էր դիմակավորված՝ մասկի-շոու անել… 
  • Գոնե թե դատարանները վերջին շրջանում վերապահումներ են ունենում այն ամենի նկատմամբ, ինչ իրենց ներկայացվում է քաղաքական գործերով: Իմ՝ Վերաքննիչ դատարանի կողմից արդարացումն ինձ համար ավելի շատ բարոյական նեցուկ էր, քան ֆինանսական կամ այլ բնույթի: Որևէ մեկն իմ կյանքի 2 տարի 7 ամիսն ինձ չի վերադարձնելու: Բանտը լավ տեղ չէ, եթե լավ տեղ լիներ, դատարանի որոշմամբ չէին ուղարկի…
  • Պետական պահպանության ներքո գտնվող ցանկացած կալանավորի մահվան պատասխանատուն Հայաստանի Հանրապետության իշխանությունն է: Կալանավորների անվտանգության, նրանց պահման ու առողջության պատասխանատվությունը կրում է պետությունը: Իսկ երբ կպարզվի, որ գործը կարված է, ձայնագրություններն էլ՝ մոնտաժված, դրան կհետևեն այլ իրավական գործընթացներ: Ամեն մահվան հետևում մարդկային ճակատագիր է կանգնած: Մեր կուսակից ընկերը՝ Արսեն Գևորգյանը, մեկ ամիս առաջ մասնակցում էր ՏԻՄ ընտրություններին, առողջ էր, ավյունով լի, իսկ հիմա մարդը չկա…


  • Ընդդիմության ակցիաները դառնալու են ավելի մասշտաբային: Մենք մահը չենք շահարկում, բայց քանի որ այս մահվան հետևում կանգնած է ոչ թե քրեական արդարադատությունը, այլ քաղաքական քինախնդրությունը, մանր ու միջին պաշտոնյաները պետք է հասկանան՝ այլևս լռել անհնար է, չի կարելի խրախուսել Վիշինսկու արդարադատությունը, բռնությունը: Ցավում եմ, որ մեր արդարադատության մակարդակը հասել է խորհրդային կամ ստալինյան ժամանակաշրջանների արդարադատությանը:
  • Հանրային ճնշումն այնքան մեծ պետք է լինի, որ Նիկոլ Փաշինյանից սկսած մինչև վերջին պաշտոնյան զգան այդ ուժը: Ցավում եմ, որ կին պաշտոնյաների մեջ այդքան դաժանություն կա…
  • Անձնական մանրախնդրությունը բերել-հասցնել գեոպոլիտիկ մակարդակի, ամենևին էլ հարիր չէ պետական քաղաքական գործիչներին ու նրանց խոսափողներին: Ի՞նչ է նշանակում սրանց քարոզիչների ասածը, թե՝ Փաշինյան-Պուտին հանդիպման են պատրաստվում՝ ռուսամետների կալանքով ջախջախելով Ռուսաստանի ակտիվները… Սամվել Կարապետյանը վերջին 30 տարում հայկական տնտեսության մեջ այնքան ներդրում է կատարել, որքան ոչ ոք չի արել: Կամ էդ ո՞ր հայ միլիարդատերն է, որ ունի հայկական ծագում: Ռուսական ակտիվները Ռուսաստանում են. սրանք հայկական ակտիվներ են: Զուտ Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ պղտոր ձուկ որսալու ու Արևմուտքից երկու կոպեկ փող մուրալու համար ընկնում են պրոպագանդիստական ծուղակների մեջ: Ի՞նչ է, Եվրոպական միությունը մեզ առաջարկել է մտնել ԵՄ, մենք էլ կամուկացի մե՞ջ ենք, կամ վերջին տասնամյակներում Արևելյան գործընկերության երկրներից ո՞րն է դարձել ԵՄ անդամ: Փոխանակ քաղաքական վիճակը ստաբիլության մեջ պահենք, նոր քյալլագյոզության ենք գնում:
  • Փաշինյանի խոսափողները բացահայտում են, որ Փաշինյանի բոլոր ասածները սուտ են, և Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի ձերբակալություններն ունեն աշխարհաքաղաքական կոնտեքստ: Շատ լավ ինքնախոստովանական ցուցմունք է. փաստացի ասում են՝ Պուտինի հետ հանդիպումից առաջ մարդկանց կալանավորելով՝ հող է նախապատրաստում այդ հանդիպման համար:
  • Ընդդիմության միավորումն օրակարգային 4 կետերի շուրջ է, և դրանից առաջնայինն Ադրբեջանից պարտադրվող սահմանադրական փոփոխության օրակարգային թեման է: Իսկ որ այն պարտադրված է Ադրբեջանից, վերջին շրջանում Խորհրդարանում ասացին թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Արարատ Միրզոյանը:

  • Ադրբեջանին պետք չէ խաղաղության պայմանագիր ստորագրել, որովհետև վերջին 6-7 տարում առանց փաստաթղթավորման իրենք ինչ ուզում, ստանում են: Միանգամից ասե՛ք՝ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու նպատակ չունի, բայց այդ լոզունգներով ցանկալի արդյունք գրանցեցիք խորհրդարանական վերջին ընտրություններում: Թրամփի ուղին կապում էին խաղաղության բալանսավորման հետ, հիմա էլ պարզվում է՝ դա զուտ տնտեսական պրոյեկտ է, ու մենք չենք կարող ասել՝ Ադրբեջանը մեր է՞լ որ տարածքների նկատմամբ նկրտումներ կունենա: Այսինքն՝ մենք ունենք աբստրակտ, օդում, նիսյա խաղաղություն ու Ադրբեջանի կողմից պարտադրվող ՀՀ Սահմանադրության փոփոխություն, որը մեզ համար օրակարգային չէ: Ինչի 2018-ից այս կողմ մեր Սահմանադրությունը մի օր գործե՞լ է, որ մենք էլ իմանանք՝ այն լա՞վն է, թե՞ վատը:
  • Ադրբեջանի Սահմանադրությամբ՝ իրենք 115.000 ք/կմ-ի հավակնություն ունեն, որից 20.000 ք/կմ-ից ավելին Հայաստանի տարածքն է: Ադրբեջանի որևէ պաշտոնյայի շուրթերից ո՛չ մեր տարածքի քառակուսի կիլոմետրն է հնչել, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության թվային տվյալ է տրվել: Այնտեղ քարտեզը դոշներին չեն խփում ու ման գալիս:
  • Ի՞նչ արժե հակառուսականությունը, և ի՞նչ են մեզ առաջարկում, ո՞ր աշխարհաքաղաքական ուղղությունն է ավելի էժան, քան Ռուսաստանը: Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգված ու նաև հայության մեծ զանգված գտնվում է Ռուսաստանում ու տարեկան 3-4 միլիարդ դոլարի տրանսֆեր է ուղարկում Հայաստան: Մեր շուկան կիսով չափ կախված է ԵԱՏՄ շուկայից: Սա ունենք գետնի վրա, իսկ մյուս կողմից՝ ունենք երևութական Արևմուտք, ուր առաջնահերթությունները տրվում են տրանսնացիոնալ կորպորացիաներին, մարդու իրավունքներն էլ ընտրովի են հարգվում: 
  • Հետխորհրդային տարածքն Արևմուտքի համար դիտվում է որպես հակառուսական պլացդարմ: Հետխորհրդային երկրներն ընդամենը Ռուսաստանին ցավեցնելու գործիք են: Հիմա թե այդ ցավի համար մենք ի՞նչ ենք ստանում, այս պահին նշմարելի չէ:
  • Եթե իմանանք՝ հաղթելու ենք, դառնանք աշխարհակալ տերություն, խնդիր չկա, դիմանանք գազի թանկ գնին, բայց գազի թանկ գին ինչի՞ դիմաց ենք ստանալու: Ի՞նչ կարիք կա առանց հաշվարկների ու այլընտրանքների՝ քեզ վատ վիճակում դնել:
  • Երբ Ռուսաստանը չէր հարվածում ուկրաինական մեծ ենթակառուցվածքներին՝ էլեկտրակայաններ, ջերմակայաններ, կաթսայատներ, մեծ խնդիրներ չէին առաջանում: Հիմա հարվածում է, և երբ ցուրտ ձմեռվանն ընդառաջ ուկրաինական հասարակությունը կառնչվի դրա հետ, կտեսնի, որ նախորդ տարիներին մեղմ է եղել: Փոքր պետությունները, ինչպիսին մենք ենք, պետք է չհայտնվենք թիրախում, բալանսավորված քաղաքականություն վարենք, որ կռվախնձոր չդառնանք: Ուկրաինական պետական միավորում այս պահին փաստացի չկա:
  • Հայաստանի որևէ քաղաքացու մտքով չի անցնում Սահմանադրություն փոխել: Նիկոլ Փաշինյանն ինչ կոչ էլ անի, ՀՀ քաղաքացին պատրաստ չէ եղբայրասպան պատերազմի: Ընտրություններով է արձանագրվում քաղաքական հաջողությունը: Հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացիները Փաշինյանին այնքան ձայն չեն տվել, որ ինքը կարողանա Սահմանադրություն փոխել: Հետևաբար՝ հանրային ճնշում ո՞ւմ վրա է գործադրում: Մենք էլ Սահմանադրություն փոխելուն կողմ չքվեարկելու քվե ենք ստացել:

  • Մենք Նիկոլ Փաշինյանի օրակարգի հետ գործ չունենք: Մենք ունենք մեր օրակարգը: Կգնա արտահերթ ընտրությունների, կորոշենք՝ ինչ անել, չի գնա՝ էլի կորոշենք:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

Hunanian Jack:
Related Post