X
    Categories: News

1 միլիոն 379.000 դոլար. վերաբաշխում` ԱՀԾ շենքային պայմանների բարելավման համար

Նոյեմբեր 8, 2026

ՀՀ կառավարությունը վերաբաշխում կկատարի 2026 թվականի պետական բյուջեում՝ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) շենքային պայմանների ապահովման նպատակով. նոյեմբերի 5-ի նիստում ընդունված որոշման համաձայն՝ կառույցի կարիքների համար կհատկացվի 496 մլն 898.1 հազար դրամ (մոտ 1 մլն 379 հազար ԱՄՆ դոլար)։

Ըստ որոշման հիմնավորման՝ ֆինանսական միջոցները կնվազեցվեն ԱՀԾ-ի «Արտաքին հետախուզական գործունեության կազմակերպում» միջոցառման «Այլ ծախսեր» հոդվածից։

Նշվում է, որ գումարն ուղղվելու է ծառայության համար շենքի ձեռքբերմանը և կապիտալ վերանորոգմանը (ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերում)։

Նոյեմբերի 5-ի նիստի օրակարգում ընդգրկված 39 հարցից 36-ը չզեկուցվող էր, այդ թվում՝ 2026 թ. պետական բյուջեում վերաբաշխում և կառավարության 2025 թ. դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ այս նախագիծը։ Որոշման 2-րդ կետը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը նշվել են` «հույժ գաղտնի»։

Կարդացեք նաև

  • Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին
  • Բյուջեից լրացուցիչ 39 միլիոն 750.000 դրամ՝ սնանկության գործերով կառավարիչներին
  • Ահաբեկումը թափ է առնում. երբ թույլատրում ես լինել ագրեսիվ, անել ինչ ցանկանում են՝ ջարդել, փշրել, հավաստիացնում ես՝ իրենք դրա համար չեն պատժվելու. Նալչաջյան

Ավելի վաղ՝ 2025 թվականի սեպտեմբերի 11-ի նիստում, կառավարությունը որոշել էր ԱՀԾ-ին հատկացնել առանձին վարչական շենք՝ ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով։ Այդ նպատակով 2025 թ. պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել էր 1 մլրդ 710 մլն դրամ (այդ պահին գործող փոխարժեքով՝ մոտ 4 մլն 456 հազար դոլար)։

Մինչ նոր շենք տեղափոխվելը ծառայությունը ժամանակավորապես գործում էր Երևանի Բաղրամյան 24 հասցեում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում, իսկ նոր շենքի հասցեն պահվում է գաղտնի։

—

Antonian Lara:
Related Post