X
    Categories: News

Սամվել Կարապետյանն ինձ անձամբ է ասել, որ ՀԷՑ-ը պետք է ստանա որակյալ ապրանք. Դ

Նոյեմբեր 6, 2026

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կարող է բարձրանալ, իսկ եթե չբարձրանա, իշխանությունները, հնարավոր է` լրացուցիչ միջոցներ հատկացնեն այն անփոփոխ պահելու համար։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀԷՑ տնօրենի նախկին ԺՊ, ներկայում ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Ղազինյանը` անդրադառնալով էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացմանը։

Նրա պնդմամբ՝ նախորդ տարվա վերջին Հայկական ատոմային էլեկտրակայանին 12 մլրդ դրամ է հատկացվել որպես լրացուցիչ ֆինանսական եկամուտ, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել սակագնի բարձրացումից։

«Ես անընդհատ հարցնում եմ՝ լավ, էդ ի՞նչ էր էդ 12 միլիարդը, որտեղի՞ց ա ատոմակայանը ստանալու լրացուցիչ այլ ֆինանսական եկամուտ: Ունեմ հիմնավոր կասկած և որ 12 միլիարդ դրամի ափով առնվազն պետք է սակագինը թանկանար, որովհետև բաց կար էներգահամակարգում՝ մինուս 12 միլիարդ: 12 միլիարդը ինչ-որ տեղից բերեցին, դրեցին Ատոմակայանի տակ, բալանսը կանգնացրեցին 0-0, որպեսզի ո՛չ թանկանա, ո՛չ էժանանա:

Ինչո՞ւ, որովհետև նախընտրական տարի էր»,– մանրամասնեց Ղազինյանը։

Միաժամանակ նա չբացառեց, որ այս տարի ևս սակագինը պահպանելու համար միջոցներ հատկացվեն պետական բյուջեից։ Անդրադառնալով ՀԷՑ-ի նախկին կառավարմանը՝ Ղազինյանը պնդեց, որ Սամվել Կարապետյանի կողմից ընկերությունը ձեռք բերելուց հետո ՀԷՑ-ի մասով սակագինը չի բարձրացել։

«10 տարի չի թանկացրել Սամվել Կարապետյանը, և ինձ իր կալանավորվելու օրը, մինչև ձերբակալվելը, ասել է. «Դավի՛թ, կարող ես հայտարարել, որ 10 տարի էլ չենք թանկացնելու»»,- պատմեց ՀԷՑ նախկին ղեկավարը»

—

Maral Takmazian:
Related Post