X
    Categories: News

«Խաղաղությունը և բռնությունից զերծ աշխարհը՝ միջազգային իրավունքի և միաստվածայ

Նոյեմբերի 5-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա «Խաղաղությունը և բռնությունից զերծ աշխարհը՝ միջազգային իրավունքի և միաստվածային կրոնների տեսանկյունից» խորագրով երկրորդ միջազգային գիտաժողովը։
Գիտաժողովը կազմակերպում է «Մշակույթների մերձեցման միջազգային» հասարակական կազմակերպությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության Կրոնների երկխոսության կենտրոնի, Թեհրանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի և մի շարք այլ գիտական ու մշակութային հաստատությունների համագործակցությամբ։
Գիտաժողովը մեկ հարկի տակ կհամախմբի Հայաստանի, Իրանի և այլ երկրների գիտնականների, իրավագետների, կրոնագետների ու հոգևոր գործիչների՝ քննարկելու ժամանակակից աշխարհում խաղաղության պահպանման, բռնության կանխարգելման և ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման ուղիները։
Քննարկումների առանցքում կլինեն միջազգային իրավունքի դերը բռնության դեմ պայքարում, ինչպես նաև միաստվածային կրոնների առաքելությունն ու պատասխանատվությունը խաղաղության հաստատման և պահպանման գործում։
Գիտաժողովը հնարավորություն կընձեռի տարբեր երկրների մասնագետներին ներկայացնելու իրենց մոտեցումները, փոխանակելու գիտական տեսակետներ և անդրադառնալու այն ընդհանուր արժեքներին, որոնք կարող են նպաստել առավել խաղաղ ու անվտանգ աշխարհի կերտմանը։
Օրը՝ 2026 թ. նոյեմբերի 5
Սկիզբը՝ ժամը 09։15-ին
Վայրը՝ Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետ, Ֆիրդուսու անվան լսարան

—

The Cultural Center of The Embassy of The Islamic Republic of Iran in The Republic of Armenia

Armenia, Yerevan, M. Chailakhyan Ave. 2a.

M: 094901034

T: 010 229053/ 010 229054

E: icro.iri.am@gmail.com

—

Antranik Varosian:
Related Post