X
    Categories: News

Փաշինյանը չունի կարմիր գծեր, նա ունի միայն իշխանությունը պահելու խնդիր, և ամե

Հոկտեմբեր 31, 2026

Պարզ է, որ Նիկոլը վախենում է հանրաքվեից, որովհետև գիտի, որ այդքան մարդ չի գալու, կամ գալու են «ոչ» ասեն, և հանրաքվեն տապալվելու է։ Նա խնդիր ունի դրսի իր կառավարիչներին ցույց տալու, որ ինքը չարչարվում է՝ մի բան անի։ Ասում է՝ աղա՛ ջան, տե՛ս՝ ես ամեն ինչ արեցի՝ կեղծեցի ընտրությունները, մի ուժի դուրս թողեցի, մարդկանց կալանավորեցի, բիզնեսը խլեցի, բայց չստացվեց՝ ես չկարողացա ապահովել այն ձայները, որ ձեր ասածը միանգամից անեմ։ Հիմա նա առաջարկում է հարցը հանրաքվեի դնել կամ արտահերթ ընտրությունների գնալ, և այս տարբերակներն առաջարկում է, որ ցույց տա՝ պատրաստ է այս հարցը լուծել ցանկացած գնով, մինչև տեսնենք, թե որը կստացվի։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը։

«Ոմանք ասում են, թե Նիկոլի առաջարկներն ուղղված են ընդդիմությանը, նրա վրա է մատ թափ տալիս, բայց նա դա Ադրբեջանի ղեկավարին էր ասում։ Նա պարտավորվել է որոշ բաներ անել, բայց ունի որոշակի դժվարություններ և ուզում է դրանք հաղթահարել ու նրանց ասածները կատարել։

Ընտրություններով ՀՀ-ում կամ հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում իշխանություն փոխելը դժվար է, եթե չկա փողոց։ Վերջին տարիներին՝ Սրբազան շարժումից հետո, փողոցը, ցավոք, դատարկվեց։ Երբ փողոցը կա, իրենց բառամթերքն ու քայլերն ուրիշ են, իրենք վախեցած են, քիչ են հոխորտում, դատաիրավական համակարգն էլ այսքան սանձարձակ չէ, որքան հիմա է։ Երբ փողոցը դատարկվում է, իրենք անում են ամենավերջին այլանդակությունները։ Պետք է լինի փողոց»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Կարդացեք նաև

  • Թանկացումների ահագնացող վտանգը
  • Թեհրանին միայն Երևանի հավաստիացումները բավարար չեն․ Իրանը ցանկանում է վերահսկել TRIPP-ի ընթացքը
  • Կգնա Մոսկվա՝ կհանձնվի… իսկ եթե ոչ, ա՛յ ապոկալիպսիսն այդ ժամանակ կլինի. Դավիթ Անանյան

«Փաշինյանը չունի կարմիր գծեր, նա ունի միայն իշխանությունը պահելու խնդիր, դրա համար և՛ Սահմանադրությունը կցանկանա փոխել, և՛ օրենքները կփոխի, ամեն ինչ կանի, որ դուր գա իր տիրոջը, որովհետև գիտի՝ իր ներկայությունը Հայաստանում ուղիղ կախված է Ալիևից։ Երբ ընտրություններին առաջադրվող քաղաքական ուժերին հարցնում էին՝ պլան Բ ունե՞ք, նրանք ասում էին՝ մեզ պլան Բ պետք չէ, մենք հաղթում ենք։ Իսկ իշխանությունն ուներ Ա, Բ, Գ և այլ պլաններ։ Նրանք ձայների հաշվարկը գիշերը կանգնեցրին, մինչև Նիկոլն ասաց, թե ինքն է հաղթել, այսինքն՝ նա ուներ այդ պլան Բ-ն»,- նշեց Նիկոյանը։

Քաղաքական գործչի կարծիքով՝ ժողովուրդը հիասթափվել է ընդդիմադիր առաջնորդներից և քաղաքական ուժերից, բայց ամենամեծ հիասթափությունն իշխանությունից է․ «Ժողովուրդը տեսավ՝ ինչ արին իշխանությունները, առաջանում է լուռ բողոք, ցասում։ Հաճախ դու չգիտես, թե քո տարած շռնդալից հաղթանակներն ինչպես են մեկ տարի անց անդրադառնալու քո դեմ։ Փաշինյանը ցուցադրաբար և դաժանորեն ջարդեց, խլեց ընտրողի ձայները, ԲՀԿ-ին թույլ չտվեց մտնել խորհրդարան, ձերբակալեց Գագիկ Ծառուկյանին, ընդ որում՝ դա արեց խուլիգանական մեթոդներով»:

«Ո՞վ ասաց, որ հասարակության մեծամասնությանը դուր է գալիս այդ ամենը։ Լուռ դժգոհություն է հասունանում, և Նիկոլը դա հասկանում է։ Նա ուզում է օրակարգ լցնել։ Թվում է, թե ընդդիմությունը ոչինչ չի ձեռնարկում, մանավանդ խորհրդարանական ընդդիմությունը, բացառությամբ մի քանի պատգամավորի, որոնք խորքային հարցադրումներով պայքար են մղում, մնացածը կարծես չգիտեն՝ ուր են եկել և ում համար»,- ասաց Սամվել Նիկոյանը։

—

Jhanna Virabian:
Related Post