X
    Categories: News

ԿԳՄՍ նախարարության՝ 10 միլիոն 800.000 դրամ դրամաշնորհով հոգացել են Պլասիդո Դո

Հոկտեմբեր 30, 2026

Հոկտեմբերի 16-ին Երևանում կայացած մեծանուն տենոր Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված գալա-համերգի կազմակերպման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական բյուջեից հատկացրել է 10 միլիոն 800 հազար դրամ։ Այս մասին հայտնի է դառնում ԿԳՄՍ նախարարության և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի միջև հոկտեմբերի 28-ին կնքված պայմանագրից։

Էլեկտրոնային գնումների համակարգում հանրայնացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ համերգի հատուկ հյուր, աշխարհահռչակ օպերային լեգենդ Պլասիդո Դոմինգոյի հրավիրման ընդհանուր հոնորարը սահմանվել է 16 միլիոն 297,200 դրամ, սակայն, համաձայն պայմանագրի, պետությունը ստանձնել է այդ գումարի միայն միայն մասի վճարումը՝ 9 միլիոն դրամ (ևս 1.8 միլիոն դրամ՝ ԱԱՀ-ի գծով)։ Թե ինչ միջոցների հաշվին է փակվել Պլասիդո Դոմինգոյի գումարի մնացած հիմնական մասը, պայմանագրում հստակեցված չէ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին կայացած համերգին, բացի Պլասիդո Դոմինգոյից, մասնակցել է նաև միջազգային ճանաչում ունեցող սոպրանո, Գեղամ Գրիգորյանի դուստր Հասմիկ Գրիգորյանը։ Չնայած համերգն արդեն կայացել է հոկտեմբերի 16-ին, պետական դրամաշնորհի տրամադրման իրավական ձևակերպումն ու պայմանագրի ստորագրումը տեղի է ունեցել դրանից 12 օր անց՝ հոկտեմբերի 28-ին։

—

David Nargizian:
Related Post