X
    Categories: News

«Հյուսիսային Կորեայից 5 է պակաս. հո մեծ-մեծ փրթելո՞վ չէ, հարգելի անգրագետներ»

Հոկտեմբեր 26, 2026

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, ՔՊ-ական պատգամավոր Արաքսյա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Կիրանցում գրանցված արդյունքների վերաբերյալ, ասելով, թե «ՔՊ-ն Կիրանցում մոտ 90 տոկոս վստահության քվե է ստացել։ Կիրանցը «փրկող» սառեցված Բագրատին ու դաշնակ Գառնիկին՝ բարևներ կիրանցիներից»։

168.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը խոսելով այս գրառման մասին, նախ ասաց՝  չի ցանկանում իջնել ՔՊ-ական պատգամավորի մակարդակին, բացի այդ, գրառում կատարող անձը կին է, որպես տղամարդ՝ չի ցանկանում նրան պատասխանել։

«Տեսում եք, էլի, այդ գրառման բովանդակությունը, շատ լավ կլիներ, որ ԱԺ պատգամավորը գրել ու արտահայտվել սովորի։ Նախ, դաշնակ չէ, Դաշնակցություն է, չգիտեմ՝ այդ աղջկա մոտ ի՞նչ խնդիր կա, գոնե ինքն իր ձախողումներից դասեր քաղի էլի, ուղղակի խղճում եմ, էլի, այդ աղջկան։ Իր գոյության մասին ես չեմ էլ իմացել, իմացել եմ «մեմեր» դարձած իր արտահայտչաձևերից, որն իսկապես հայ կնոջը պատիվ չի բերում։ Խորհուրդ կտամ այս կնոջը, արտահայտվելուց գոնե պահպանի կոռեկտություն, հաջորդ անգամ իմ անունը տալուց, գուցե խախտեմ էթիկետը ու ես էլ իրեն պատասխանեմ»,- նշեց Գառնիկ Դանիելյանը։

Ինչ վերաբերում է Բագրատ սրբազանի մասին իշխանական պատգամավորի գրառմանը, Գառնիկ Դանիելյանն ասաց՝ Բագրատ սրբազանը պատվելի հոգևորական է, նա միայն երջանիկ կլիներ ապրելու իր հոգևոր կյանքը, քանի որ Տավուշի թեմը նրա հովվապետական խնամքի կարիքն ունի։

Կարդացեք նաև

  • Շանսեր կան. ընդդիմությունը սեղանին պետք է դնի բոլոր ռեսուրսները․ Վիգեն Հակոբյան
  • Օղակը սեղմվում է. Նիկոլ Փաշինյանի հաշվարկները սխալ դուրս եկան
  • Փաշինյանի մեջ մի կենդանի բջիջ գտել եմ… սպառնաց՝ հանելու է, բայց ես իմ կոշիկն իրեն չեմ տա. Էդգար Ղազարյան

«Հիմա, երբ հայտնի պատճառներով չի զբաղվում իր գործով, թեմի կյանքը բավականին, մեղմ ասած՝ տուժել է։ Այն, ինչ արել է  սրբազանը երկրի, Տավուշի թեմի համար, այդ պատգամավորը 200 տարի էլ ապրի՝ չի կարող մոտ հասնել գոնե նրան, ինչ արել է Բագրատ սրբազանը»,- հավելեց Գառնիկ Դանիելյանը։

Խոսելով Կիրանցում ՔՊ-ի գրանցած արդյունքների մասին, նախկին պատգամավորը նկատեց՝ Հյուսիսային Կորեայից 5 է պակաս. Եթե ՔՊ-ն մասնակցում է  ընտրություններին, գրեթե միանձնյա, լավագույն դեպքում կան սատելիտ մերձիշխանական ուժեր։

«Կախված ՀՀ-ում գործող բռնապետական համակարգից, ՏԻՄ ընտրություններն այլևս իմաստազրկվել են, Նիկոլ Փաշինյանն իմաստազրկել է։ Նախ, իր քաղաքական հակառակորդներին հետապնդելով, մարդիկ այլևս չեն տեսնում, որ ընտրություններին մասնակցելու տարբերակով կարող են հաջողել, որովհետև ենթարկվում են այլանդակ ճնշումների, ոչ միայն իրենք, այլև իրենց բարեկամները։

Կներեք, բայց սա ես հաղթանակ չեմ համարում, որովհետև սա իրենց համար ոչ թե հաղթանակ է, այլ մեծ առումով պարտություն։ Հիմա իրենք կուրախանան, կցնծան, բայց սա գնահատականի է արժանանալու, մենք տարեցտարի անդունդն ենք գլորվում ընտրության սկզբունքները չպահպանելու համար։ Նախընտրական և բուն ընտրական պրոցեսի ընթացքում խայտառակ վիճակ է»,- հավելեց Գառնիկ Դանիելյանը։

Ըստ մեր զրուցակցի, Կիրանցում սահմանապահներին էին տանում քվեարկության, ինչպես երկիրն են պառակտել, այնպես էլ Կիրանցում են պառակտում մտցրել, նաև այն մարդիկ, ովքեր կորցրել էին իրենց տները և ստացել փոխհատուցում՝ իշխանությունների ձեռքին «գերի» են դարձել։

«Ամեն կերպ ուզում են ցույց տան, որ Կիրանցը ՔՊ-ին է ընտրել, բայց այստեղ բազմաշերտ խնդիր կա՝ հսկայական ճնշում, որը գործադրում են մարդկանց նկատմամբ, աշխատանքից հեռացնել և այլն։ Ահավասիկ, այն վճռականությունը, որն ունեցավ Գոհար Վարդանյանը, ասելու, թե ինչ է Կիրանցում կատարվում, այդ աղջկան ուղղակի աշխատանքից ազատեցին՝ գյուղապետարանում էր աշխատում։ Մի հատ թող նայեն, հետո մեծ-մեծ փրթեն, հո մեծ-մեծ փրթելո՞վ չէ, հարգելի անգրագետներ»,- ընդգծեց Գառնիկ Դանիելյանը։

—

Vorskanian Yeghisabet:
Related Post