X
    Categories: News

168: Փաշինյանի մեջ մի կենդանի բջիջ գտել եմ… սպառնաց՝ հանելու է, բայց ես իմ կո

Հոկտեմբեր 25, 2026

«Դասեր» հաղորդաշարի հյուրը ՀՀ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում փաստաթղթերի կոմպլեքս է ստորագրվել, որոնք իրենց բնույթով հերթական կապիտուլյացիայի դրսևորումներն են: Մենք պիտի ամաչենք, որ Արարատ Միրզոյանն արտգործնախարար է: Նորմալ պայմաններում ես բացառում եմ, որ նա գոնե նախարարի օգնական կարող էր նշանակվել: Մեր ինֆորմացիայի աղբյուրը հո միայն Արարատ Միրզոյանը չէ՞: Մենք ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի նախագահներին ենք լսում, Վրաստանի վարչապետին ենք լսում… Երբ Վրաստանի նախագահն ասում է՝ TRIPP-ը Բաքու-Ջեյհան-Թբիլիսի նախագծին չի կարող խանգարել, ես հասկանում եմ, որ TRIPP-ով Վրաստանով գնացող-եկող բեռները չեն գնա, որպեսզի չվնասեն իրենց տնտեսական շահերին, հետևաբար՝ տնտեսական ոչ մի օգուտ մեզ դրանից չի լինի: Լսում եմ Ադրբեջանի նախագահին, արտգործնախարարին, եզրակացություններ եմ անում, թե ինչ են պայմանավորվել, ինչ նոր պահանջներ են ներկայացնում, հո Նիկոլ Փաշինյանի ասածների՞ն չենք հետևում, որն անընդհատ ստում է…

Կարդացեք նաև

  • Օղակը սեղմվում է. Նիկոլ Փաշինյանի հաշվարկները սխալ դուրս եկան
  • Սյունիքն Արցախից հետո գլխավոր աշխարհաքաղաքական բանալին է դարձել. ի՞նչ կանի Իրանը. Աբրահամ Գասպարյան
  • Միլիոնավոր դրամների ֆինանսական տեղաշարժեր՝ Փաշինյանի աշխատակազմում. ավելանում են աշխատավարձերի և գործուղումների ծախսերը
  • Նիկոլ Փաշինյանը 2022թ. ասել է՝ բացելու ենք «Խաղաղության խաչմերուկ»: Մի իրադարձություն եղե՞լ է, որ մենք հասկանանք, որ հես ա էդ խաչմերուկը բացվելու է: Արդեն 4 տարի է անցել էդ ասածից: Ոչինչ չի փոխվել: Մի բան է փոխվել, որ Ալիևը Փաշինյանին ասաց՝ «Խաղաղության խաչմերուկն» ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի հետ եք քննարկել, երբ նա հետ կգա՝ իշխանության, կիրականացնեք… Իսկ Բայդենը հետ չի գալու, պարզ է, չէ՞… Հիմա, լավագույն սցենարների դեպքում, եթե նոյեմբերին ԱՄՆ ներքին ընտրություններում չպարտվի, Թրամփի պաշտոնավարման ժամկետին առավելագույնը 2 տարի է մնացել: Վստահաբար 2 տարի հետո ԱՄՆ նախագահի անունը Թրամփ չի լինելու: Հիմա պատկերացրեք՝ եթե հաջորդ նախագահական ընտրություններում նախագահ ընտրվի դեմոկրատ թեկնածու, Թրամփի թշնամին: Մենակ էն, որ TRIPP-ը Թրամփի անունն է կրում, բավական է, որ այդ նախագիծը չեղարկվի: TRIPP-ի էդ պայմանագրում գրված է, որ ԱՄՆ-ը իր 74 տոկոս մասնաբաժինը կարող է վաճառել… Ո՞վ է լինելու այդ բաժնեմասի առաջին գնորդը՝ Թուրքիան, Ադրբեջանը, Իսրայելը…
  • Այո՛, ես գիտեմ TRIPP-ի աշխարհագրությունը. դա ամբողջ Հայաստանն է:
  • Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանն ասում են՝ երկաթուղին Մեղրիում է կառուցվելու: Ավելին, Մհեր Գրիգորյանը, ով սահմանային հարցերի հանձնաժողովի նախագահն է, արդեն Մեղրի է գնացել, երբ դեռ համաձայնագիրը չի էլ վավերացրել: Ավելին, Մհեր Գրիգորյանի ղեկավարած սահմանագծման հանձնաժողովի կողմից դեռ մի սանտիմետր 3 տարվա մեջ չի սահմանագծվել: Կամ, Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հայտարարել էր (և սրանք էլ չէին հակադարձել նրան), որ հյուսիսից պետք է սկսեն՝ Տավուշից, սահմանազատումը, որպեսզի վերահսկեն նաև հայ-վրացական կոմունիկացիաները, հիմա ինչի՞ են գնացել հարավ, հայտնվել Մեղրիում… Ասում են՝ ավտոմոբիլային ճանապարհն ուրիշ տեղով պիտի անցնի: Ես գիտեմ՝ որտեղով է անցնելու՝ Հակարիի կամրջով:
  • Հիշեցնեմ, Նիկոլ Փաշինյանը 2019թ. մի ճանապարհի բացում արեց, որի անունը պաշտոնապես Զառիթափ-Նախիջևանի սահման էր: Պատահակա՞ն էր. իհարկե ո՛չ: Հարց եմ տալիս՝ մեր բնակավայրը Զառիթափից Խնձորուտն է, Ազնաբերդն է, Նախիջևանի սահման տանող ճանապարհ ինչի՞ ես սարքում: Իսկ դա Ջերմուկով եկող ճանապարհն է, որը Քարվաճառն Ադրբեջանին կապող ամենակարճ ճանապարհն է: Բա գիտեք՝ ադրբեջանցի զինվորներն ինչի՞ են եկել-նստել Ջերմուկում… գիտեն՝ ինչ բարձունքներում պիտի լինեն իրենց հարցերը լուծելու համար, թուրքերը հո սանատորիա չե՞ն եկել, եկել են տարածք գրավելու: Հակարիի կամրջից մտնում են Գորիս, Գորիսից՝ Սիսիան, Սիսիանից՝ Անգեղակոթ, Նախիջևան… Դա էլ TRIPP-ի ավտոմոբիլային ճանապարհն է: Հայաստանի քարտեզը TRIPP-ն է, որտեղով ինչ ուզեն՝ անելու են, ազատ, ֆրոնտ օֆիս, բեք օֆիսներով, որտեղ ադրբեջանցին հայի երես չպետք է տեսնի, ինչպես պահանջել է Ալիևը…

  • Իլհամ Ալիևն իր ծննդյան 60-ամյակի օրը, երբ այցելեց «արևմտյան ադրբեջանցիների» շինծու կազմակերպության գրասենյակ, հայտարարեց, որ քայլ առ քայլ իրենց առաջ դրված խնդիրները լուծելու են: Ալիևն անձամբ խոստովանում է, որ իր համար երազանք կլիներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք Ստեփանակերտում հայտնվելը, լավագույն դեպքում 5 շրջանների վրա վերահսկողություն կունենային, առանց բանակի… Եվ հիմա, քանի դեռ Փաշինյանն է Հայաստանի ղեկավարը, որն իր համար մեծագույն նվեր է, իրենք պետք է Արցախից հետո անցնեն իրենց մյուս երազանքների իրականացմանը, որոնցից գլխավորը «Զանգեզուրի միջանցքն» է: Նա այդ մասին հայտարարում է: Ի դեպ, «Զանգեզուրի միջանցք» անվանումը ներառված է Ալիևի և Էրդողանի ստորագրած չարաբաստիկ «Շուշիի հռչակագրի» տեքստի մեջ: Հենց այդտեղ են առաջին անգամ գրել, որ «Զանգեզուրի միջանցքը» համատեղ են օգտագործելու: Նույն այդ հռչակագրի մեջ նաև գրված է, որ Թուրքիան ու Ադրբեջանը տարեկան 25 զորավարժություն պետք է անեն, ի դեպ, հենց Հայաստանի սահմանների մոտ՝ Նախիջևանում, Գյումրիի սահմանի մոտ… Ի դեպ, վերջինս տանկային զորավարժություն էր:
  • 2013 թվականից Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի Զինված ուժերի 5-րդ կորպուսը վերածվել է համազորային բանակի, որի կազմում կա հետևակ, անօդաչու թռչող սարքեր, օդուժ… Ո՞ւմ վրա պիտի ուղղեն էդ զորքը, այդ զենքը:
  • Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ից որ դժգոհ է, իսկ Ղազախստանից ո՞նց է գոհ: Ղազախստանը ՀԱՊԿ անդամ երկիր է: Ղրղըզստանն էլ է ՀԱՊԿ-ի անդամ, որ անունը խառնել էր: Բա իրենցից ինչի՞ դժգոհ չես, Նիկոլ Փաշինյան: Մենակ Ռուսաստանից ու Բելառուսից ե՞ս դժգոհ:
  • TRIPP-ի նախագծի՝ ՀՀ Ազգային ժողովով վավերացումը նշանակում է մեր տարածքը հանձնել Ադրբեջանին. դրան կարելի՞ է կողմ լինել:
  • Ալիևն ասում է՝ խաղաղությունը հաստատվել է մեր պայմաններով, մե՛նք ենք, Փաշինյան, դա քեզ պարտադրել: Նա ոչ միայն Հայաստանի 3 նախագահներին է ռազմական հանցագործ համարում, այլև Փաշինյանին: Իր՝ «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարի վերջերս ունեցած ելույթում է Ալիևն այդ մասին հայտարարել: Նա ասում է՝ Փաշինյան, ելույթդ լսե՞լ ես 2020թ. սեպտեմբերի 27-ի, մի հատ էլ կարդա քո ելույթը, ուր ասում ես՝ մենք մի միլիմետր չենք զիջի մեր Արցախից: Նա Փաշինյանին էլ է ագրեսոր համարում, բայց քանի դեռ նա իր պահանջները հլու-հնազանդ կատարում է, առայժմ ձեռք չի տալիս:

  • Ռուբեն Վարդանյանին ո՞վ պաշտոնից հանեց, ով Ալիևի բոլոր պահանջները կատարեց… Արայիկ Հարությունյանը… Ո՞ւր է հիմա Արայիկ Հարությունյանը:
  • Նույն այդ ելույթում Ալիևն ասում է՝ Հայաստանը պիտի օգնի վկաների հարցաքննության հարցում: Էդ նշանակում է՝ Արցախյան բոլոր պատերազմներին մասնակցած, Արցախում ծառայած բոլորին հարցաքննելու են Հակարիի կամրջի մոտ: Մի քննիչ ու մի դատախազ կդնեն, կհարցաքննեն հայերին: Առաջիններից մեկը Սասուն Միքայելյանն է հարցաքննվելու, ասելու են՝ գլուխ էիր գովում, ասում էիր՝ թևիս մեջ լիքը երկաթ կա, էդ ի՞նչ երկաթներ են, որտեղի՞ց է լցվել…
  • Նիկոլ Փաշինյանը չի որոշում՝ մեր երկրում արտահերթ ընտրություն լինելո՞ւ է, թե՞ չէ: Դա Սահմանադրությամբ է կարգավորվում: Արտահերթ ընտրություն կարող է լինել, երբ վարչապետի պաշտոնը թափուր լինի, 2 անգամ վարչապետ չկարողանան ընտրեն, նոր լուծարվի: Ոչ թե վարչապետն է որոշում ԱԺ-ի ճակատագիրը, այլ հակառակը՝ ԱԺ-ն է որոշում վարչապետի և կառավարության ճակատագիրը: Պաշտոնավարման 1 տարին որ լրացավ, ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել վարչապետին: Դու ո՞վ ես՝ որոշես: Ղալաթ կանես, կգնաս արտահերթի: Հեն է՝ մենք քեզ կհանենք, ռադ կանենք, Սամվել Կարապետյանին վարչապետ կընտրենք՝ լավագույն թեկնածուին: Բայց ես Նիկոլ Փաշինյանի մեջ մի կենդանի բջիջ գտել եմ: Էդ բջիջն ասում է՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալու համար վարչապետը պետք է հրաժարական տա: Իսկ ինչի՞ ես հրաժարական տալիս, ընդունո՞ւմ ես, որ չես կարողանում ղեկավարես: Եվրոպացիներն ասում են՝ այ ընկեր, Եվրոպան այստեղ է, դու ուրիշ տեղ ես գնացել, Միջին Ասիայում դու ի՞նչ գործ ունես… Ամբողջ օրը խոսում ես Եվրոպա մտնելուց, միջինասիաներից տուն չես գալիս: COP արեցիր, մի եվրոպացի երկրի ղեկավար չեկավ: Ուզում ես՝ հրաժարական տաս, տուր, տեղդ նորմալ վարչապետ կգա: 
  • Մի ամիս է՝ մնացել է կոշիկների թեմայի վրա: Նախորդ անգամ ասաց՝ կոշիկներներդ հանելու եմ. երևի ուզում է՝ տանի, մաքրի, բայց ես իմ կոշիկը չեմ տա, դա իր խելքի բանը չի…
  • ՔՊ-ի 64 հոգանոց խմբակցությունում լուրջ խնդիրներ կան: Ավելին, Աննա Հակոբյանի ազդեցության տակ եղող պատգամավորներն այս գումարման ԱԺ-ում չկան: Գիտեք՝ Ռուբեն Ռուբինյանին ե՞ն հարգում: Հարգեն, պատգամավորները նիստերին ներկա կլինեն: Չի լինում այնպես, որ Նարեկ Կարապետյանը նիստին ներկա լինի, ու մեր ֆրակցիայից մեկը բացակայի:

  • Ալեն Սիմոնյան, ԱԽՔ ես, պառլամենտը, պառլամենտական ընդդիմությունը հիմա քո ի՞նչ ցավն է: Բայց նրա ուշքումիտքն Ազգային ժողովն է: Ռուբինյանի ցանկացած ձախողում նրա ուրախությունն է: Չէ՞ որ ինքն էր ուզում ԱԺ նախագահ դառնալ: Հիմա ասելու է՝ ես որ լինեի, էնտեղ Էդգար Ղազարյան կթպրտա՞ր… Ու հիմա էդ ամեն ինչը բարձելու է Ռուբինյանի գլխին:
  • ՔՊ-ի մեծ մասը քաղաքական բազա ու գիտելիք չունի: Մի փոքր իշխանության փոփոխություն նշմարվի, Սամվել Կարապետյանի դռան դեմը հերթ է լինելու:
  • Նիկոլ Փաշինյանը հիմա ոչ միայն աշխարհաքաղաքական փակուղում է, այդ թվում՝ աշխարհաքաղաքական դերակատարների հետ հարաբերություններում, այլև Ալիևի հետ հարաբերություններում է փակուղում: Ալիևն ասում է՝ Սահմանադրությունդ պիտի փոխես, խնդիրը պիտի լուծես, սա էլ չի կարողանում անել: Անկեղծ ասած՝ ես Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու հնարավորություններ չեմ տեսնում: Իրավիճակին այլևս չի տիրապետում, նորմալ հոգեվիճակի մեջ չի:
  • Էն ջեմ սարքող Մարտա Կոսը հիմա պիտի թթու դներ ու ղավուրմա սարքեր, բայց ոնց որ չի անում…Եվրոպացիները հասկացել են՝ սա ով է: Իրանցիներն էլ են հասկացել՝ ով է, հասկանում են, կարդացել են թուղթը, գիտեն՝ ինչ է նշանակում ամերիկյան զինվոր՝ Իրանի հետ Հայաստանի սահմանին: Հարցերին էլ չի կարողանում պատասխանել, հարց են տալիս, սկսում է շարական ասել, սաղմոս արտասանել, անկապ խոսել…
  • Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, «Ուժեղ Հայաստանը» թեկնածու պիտի առաջադրի, չէ՞: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ շանս է. ժողովուրդը մի ժամում լցվի փողոց, իշխանափոխությունը եղած է: Սամվել Կարապետյանը դրա համար է ասում՝ փողոց մի անգամ ենք դուրս գալու և վերջնական: 
  • 2021թ. ե՞րբ գնաց արտահերթի, երբ կարողացավ Գագիկ Ծառուկյանի, Էդմոն Մարուքյանի ու Արմեն Սարգսյանի հետ պայմանավորվել, որ իրենից բացի՝ այլ թեկնածու չառաջադրվի: Փաշինյանը մինչև համաձայնություն չունենա, որ ընդդիմադիր խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, արտահերթի չի գնա կյանքում: Իսկ հիմա ԱԺ-ում այլ ընդդիմություն է: Մենք չենք եկել, որ Նիկոլ Փաշինյանի հետ իշխանափոխության գնանք:
  • Երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, իսկ դրա համար Ալիևին պետք է, որ փոխվի Հայաստանի Սահմանադրությունն ու հանվի Անկախության հռչակագիրը, Ալիևն ու ամենահասարակ ադրբեջանցիներն ասելու են՝ վե՛րջ, չկա՛ այն Հայաստանի Հանրապետությունը, որի հետ մենք խաղաղության պայմանագիր ենք ստորագրել, հետևաբար՝ այն այլևս որևէ ուժ չունի: Որովհետև եթե Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանվում է, Հայաստանի Հանրապետություն պետություն այլևս գոյություն չի ունենում:

  • Ռուսաստանի նախագահին ինչ մեղադրանք ասես, առաջադրել ես, հիմա գնալու ես, նստես, հետը ի՞նչ խոսես: Հասնում ենք նոյեմբեր, Պուտինի կողմից դեռ հանդիպման օր չկա նշանակված:
  • Իմ պատկերացմամբ՝ մարդիկ այնքան էլ չեն զգում՝ ինչ կարող է լինել, ու ինչպիսի թանկացումներ են լինելու: Մինչև գազի գնի թանկացումը բենզինը թանկացավ: Ասում էին՝ Ադրբեջանից բենզին կբերենք, բենզինը կէժանանա: Դա տևեց մի քանի ամիս, ու հիմա բենզինը ոչ թե 520 դրամ է լիտրը, ադրբեջանականն էլ՝ 70 դրամ էժան, այլ իրար հետ 620 դրամ: Հիմա եթե դու Ադրբեջանից դիզվառելիքային կախվածության մեջ ընկնես, բանակիդ տեխնիկան ինչո՞վ ես աշխատեցնելու:
  • Հայաստանի էլեկտրական ցանցերը որ Սամվել Կարապետյանից խլում են, հո շվեյցարական ընկերության չե՞ն վաճառելու, պարզ է, որ թուրքական ընկերության են վաճառելու: Ոչ մի բարեխիղճ հայկական կամ վերազգային ընկերություն ՀԷՑ-ը չի գնի: Բոլորը գիտեն, որ Փաշինյանը խլել է, գողացել է: Դա նույնն է, ոնց որ գնաս, գողացած շոր առնես: Նույնն էլ Ծառուկյանի բիզնեսների դեպքում: Տիգրան Ավինյանից բացի, ոչ ոք Ծառուկյանի «Մուլտի Վելնեսը» չէր վերցնելու:
  • Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելը Փաշինյանի վախի դրսևորումն է: Նրան զեկուցում են, որ Սամվել Կարապետյանի հեղինակությունը երկրում շատ բարձր է, ասում են՝ քո վարկանիշն ընկնում է, նրանը՝ բարձրանում, և եթե ուզում ես քո իշխանությունը պահես, պետք է Սամվել Կարապետյանին պահես անազատության մեջ: Պատկերացրե՛ք՝ նախընտրական քարոզարշավ է, մենք գնում ենք Գյումրի Սամվել Կարապետյանի հետ… Միայն իրեն տեսնելու համար աշխարհը լցվելու է փողոց: Ես պատկերացնում եմ՝ ինչ քարոզարշավ էր լինելու Սամվել Կարապետյանի հետ, իրավիճակի մասին իրեն ԱԱԾ-ից «объективка» (տեղեկանք-օբյեկտիվկա) տվողներն էլ են դա պատկերացնում: Սամվել Կարապետյանը ժամերով հարցազրույց է տալիս, խոսում է լուրջ, փաստարկված… Բազմամշակութային միջավայրում ամեն գյուղից եկած մարդ չի կարող հաջողել, իսկ Սամվել Կարապետյանը տեսեք՝ ինչերի է հասել աշխարհում… Դա նրա ունակության մասին է խոսում: Գործ ունենք յուրահատուկ մարդու հետ: Փաշինյանը վախենում է, նա ոչ մի դեպքում Սամվել Կարապետյանին ազատություն չի տա… Մեր ժողովուրդը պետք է Սամվել Կարապետյանին ազատություն տա:
  • Փաշինյանը հիմա այլևս ոչ մի տեղ չունի գնալու: Ինքը հիմա խոր ճգնաժամի մեջ է: Միակ տեղը, ուր նրա համար հիմա և՛ ապահով է լինելու, և՛ հուսալի, և՛ իրեն արժանի, հայկական բանտն է:

Մանրամասները՝ տեսանյութում։




—

Kajoyan Gevork:
Related Post