Հոկտեմբեր 23, 2026
168 TV-ի «Թրիգեր» հաղորդման հյուրը Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է։
Հաղորդման ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական հակամարտությունը, Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր եռակողմ պայմանավորվածությունները, ինչպես նաև բանակցային գործընթացի նպատակներն ու հեռանկարները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Իսրայելում և ԱՄՆ-ում սպասվող ընտրություններին, դրանց հնարավոր ազդեցությանը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վրա և Իրանի դեմ ռազմական գործողության հեռանկարներին։
Քննարկվել են նաև Ադրբեջանում հիջաբի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին տեղի ունեցող բողոքի ցույցերը, Թուրքիայի և Իրանի արձագանքը, ինչպես նաև թուրք-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս վիճակը։
Հաղորդման եզրափակիչ հատվածում անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ երկկողմ պայմանավորվածության հեռանկարներին և Երևանի ու Մոսկվայի միջև համագործակցության հետագա զարգացմանը։
ՀԱՅԿ ԴԵՐԶՅԱՆ
—