21.10.2026
Խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում: Ձերբակալվել է 14 անձ:
Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հիշեցնենք, որ առավոտյան Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը գրել էր, որ վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում:
—