21.10.2026
«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է: Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում: Ձերբակալվել է 14 անձ:
—