X
    Categories: News

Փաշինյանն ամեն ինչ արել է 44-օրյա պատերազմում Ադրբեջանի համար հարմար ելք դասա

Հոկտեմբեր 20, 2026

Կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսել է Տիգրանաշենի փոխանակումից և Արծվաշենի տեղաշարժից:

«Այս պահին էլ չկա պայմանավորվածություն, բայց ես զգում եմ, որ ըմբռնումը կա։ Եվ, այո, խոսքը Քյարքիի, Բարխուդարլիի, Սոֆուլուի, Ասկիպարայի և Արծվաշենի մասին է։ Առաջարկում եմ, որ ինչ-որ ասեմ, չընկալել որպես դե յուրե: Գաղափարն այն է, որ սահմանազատման դեպքում սահմանի երկու կողմում էլ անկլավ ու էքսկլավ չի լինում։ Դա տեխնիկական հարց է։ Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի Արծվաշեն գյուղ, էնպես չի, որ Արծվաշեն բնակավայրը պետք է փակենք: Բայց կարա լինի, օրինակ, Արծվաշենի և Հայաստանի արանքում տարածք կա, որն Ադրբեջանի տարածքն է, գաղափարներից մեկը կարա լինի, որ Արծվաշեն գյուղը տեղաշարժվում է՝ մի քիչ աջ, մի քիչ ձախ տարվելով, բայց գյուղը չենք փակում»,- ասել է նա:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ «զուտ տարածքային փոխանակում ասվածն իրավական շատ բարդ գործընթաց է»:

Կարող ենք ենթադրել, որ սահմանազատման գործընթացը փակուղո՞ւմ է, եթե չասենք՝ Փաշինյանը, հաշվի առնելով վերը նշված հայտարարությունները: Ի՞նչի մասին է իրականում հուշում Արծվաշենի տեղաշարժի մասին տարբերակի քննարկումը, ի՞նչ ռիսկեր է այն պարունակում: Արդյո՞ք Ադրբեջանը չի ցանկանում այն վերադարձնել, ինչո՞ւ է պետք Արծվաշենն Ադրբեջանին, և ի՞նչ է տալու դրա վերադարձը Հայաստանին:

Կարդացեք նաև

  • Աշխատատեղերի «ռեկորդների» մասին Փաշինյանի հայտարարությունները՝ աճող գործազրկության և փակվող բիզնեսների ֆոնին
  • Ասեք՝ ի՞նչ եք անելու, 2027թ. օգոստոսի 2-ը մոտենում է. թե՞ պետք է սպասենք 2031 թվականին. Վլադիմիր Մարտիրոսյան
  • Բոլորը լավ հասկանում են, որ խաղաղություն չի լինելու. Եթե TRIPP ճանապարհը չլինի, ճանապարհ, միևնույն է, կլինի. Ադրբեջանը երբեք չի հրաժարվի իր առջև դրված խնդիրների կատարումից. Ադրբեջանի նախկին արտգործնախարար

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ:

– Ես կարծում եմ, որ Փաշինյանը փորձում է հանրությանը նախապատրաստել զիջումների գործընթացին: Դրա համար նախ դաշտ է նետում լուծման որոշակի ճանապարհների մասին տարբերակներ, որով կարող է գնալ սահմանազատման գործընթացը: Այսինքն, փորձում է «գոլորշի բաց թողնել», որ հետագայում շատ սահուն ձևով ավարտի այն, ինչ արդեն սկսել է: Ինչ վերաբերում է կոնկրետ Տիգրանաշենի կամ Արծվաշենի հանգամանքին, ապա Տիգրանաշենն արդեն իսկ հռչակել է որպես ադրբեջանական և դրանով Ադրբեջանին տվել է հաղթաթուղթ՝ ցանկացած պարագայում պահանջել Տիգրանաշենը:

Իսկ Ադրբեջանը, ի հեճուկս Փաշինյանի՝ չի խոսել որևէ պայմանում Արծվաշենի հայկական լինելու մասին, դրանով իսկ մանևրի ավելի մեծ դաշտ ստեղծելով իր առավելապաշտական ծրագրերի իրականացման համար: Իհարկե, կարևոր է Տիգրանաշենի և մյուս տարածքների թեման դիտարկել զուտ անվտանգային կամ ռազմական դիտանկյունից, բայց այս դեպքում շատ կարևոր է հասկանալ դրա այլ վտանգավոր ուղղությունը, որը կապված է իրավական թղթով այդ տարածքի պատկանելության հետ:

ՀՀ իշխանությունը չի հրապարակել որևէ փաստաթուղթ, որը կապացուցի, որ խորհրդային շրջանում Տիգրանաշենը համապատասխան մարմինների որոշմամբ և փոխհամաձայնեցմամբ անցել է խորհրդային Ադրբեջանի կազմ: Նման փաստաթուղթ, ըստ էության, գոյություն չունի: Եվ կոնկրետ տարածքներն ադրբեջանական հռչակելը կամ փոփոխությունների ու տեղաշարժերի առարկա դարձնելը պետության դեմ գործած հանցագործություն է:

– Ի դեպ, որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենը խաղարկում էր Ջերմուկի օկուպացված տարածքների հետ:

– Անթույլատրելի է Տիգրանաշենի թեման համեմատության մեջ դնել Ջերմուկի օկուպացված տարածքների հետ, և սա առնվազն այն համատեքստում, որ Տիգրանաշենն իրավական տեսանկյունից, ըստ էության, հայկական է, որևէ ձևով չի տեղավորվում ադրբեջանական պահանջների շրջանակում: Ջերմուկի տարածքներն ակնհայտորեն օկուպացված են Ադրբեջանի կողմից: Եվ հետո Ջերմուկի թեման պետք է տեղավորվեր իրենց իսկ սահմանազատման գործընթացի մեջ, և առաջնային պետք է պահանջվեր 2021-2022 թվականներին օկուպացված տարածքների սահմանազատումը, ինչը տեղի չի ունեցել: Որովհետև Ադրբեջանն ունի իր նախապատվությունները, որով էլ շարժվում է:

– Ալիևը վերջերս ասել է, որ Հայաստանի հետ հաստատված խաղաղությունը փխրուն է, ինչո՞ւ է նման գնահատական տալիս, ինչո՞վ է փխրուն այդ խաղաղությունը: Ի դեպ, սրան զուգահեռ՝ Փաշինյանն էլ հայտարարել է, որ մինչև 2031-ը պիտի կնքվի խաղաղության համաձայնագիրը:

– Ադրբեջանը փորձելու է առավելագույն օգուտներ քաղել Հայաստանի հետ հնարավոր փաստաթուղթ ստորագրելուց, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանն արդեն իսկ ալիևյան ծուղակում է: Եվ նրա ցանկացած նոր զիջում շատ ավելի է նրան «խրում» ճահճի մեջ: Դա շատ լավ հասկանում են Բաքվում և փորձում են առավելագույնը ստանալ: Ավելին, այն, ինչ պահանջել է Բաքուն, շատ լավ հասկանում է, որ դա արագ իրականացվող պրոցես չէ: Բայց նրանց ժամանակ է պետք, և այդ ընթացքում նոր պահանջներ առաջ կքաշվեն՝ փորձելու նոր զիջումներ կորզել Փաշինյանից:

Ինչ վերաբերում է մինչև 2031 թվականը խաղաղության համաձայնագիր կնքելու մասին հայտարարությանը, ապա ակնհայտ է, որ նույնիսկ Փաշինյանն իր հրապարակային խոսքում որոշակի վատատեսություն է արտահայտում:

Որովհետև որևէ ՔՊ-ական, որն այս կամ այն ձևով առնչվում էր բանակցային գործընթացին, իրեն թույլ չի տվել այդքան երկար ժամկետ սահմանել:

Ավելին, նախընտրական փուլում ՔՊ-ականները փորձում էին համոզել, որ խաղաղությունը հաստատված է, ուստի համաձայնագրի կնքումը եթե ոչ՝ օրերի, այլ գոնե՝ ամիսների հարց է: Բայց Փաշինյանը ցույց է տալիս, որ պրոցեսում այս պահին իրադարձություններն այնպիսի հունով են զարգանում, որ առնվազն մի քանի տարի դա տևելու է:

– Քանի որ վեց տարի առաջ այս օրերին պատերազմ էր, որի էջը Նիկոլ Փաշինյանը կարծես թե փակել է՝ ասելով, որ 44-օրյա պատերազմի մասին նոր բան չունի ասելու, չանտեսենք նաև այս թեման: Ի՞նչ չասված բաներ կան, ի՞նչը կոտրեց բանակի ողնաշարը, ո՞ր օպերացիաները, որտե՞ղ բանակը սխալվեց, ռազմական ղեկավարությունը՝ ՊԲ, ՀՀ ՊՆ, ՀՀ ԶՈՒ:

– Նիկոլ Փաշինյանը, ով մինչև պատերազմն արդեն իրեն հռչակել էր գերագույն հրամանատար, փորձում էր դափնիներ քաղել 2020 թվականի հուլիսի տավուշյան իրադարձություններից, ամեն ինչ արել է 44-օրյա պատերազմում Ադրբեջանի համար հարմար ելք դասավորելու համար: Այս տարիները ցույց տվեցին, որ այն իշխանությունը, որն ի սկզբանե համարել է, որ Արցախն ադրբեջանական է, և ինչ-որ փուլում պիտի հանձնել, ըստ էության, խնդիրը եղել է դրա ճիշտ ձևակերպումը և հանրությանը հնարավորինս քիչ խնդիրներով դա հրամցնելը:

Այս իրավիճակում, բնականաբար, այդ քաղաքական իշխանությունը, ինչ ռազմական ղեկավարություն, հրամանատարություն, զորք և ռազմական տեխնիկա էլ լիներ, հաղթանակի կամ հաջողության հասնելու որևէ հնարավորություն չկար: Այսինքն, Փաշինյանի իշխանությունը և նրա առանցքային դեմքերը, որ առաջ են մղում ադրբեջանական նարատիվները և փորձում ապացուցել անապացուցելին՝ Արցախի ադրբեջանական լինելը, ի սկզբանե այն պահելու նպատակ չեն ունեցել:

– Նիկոլ Փաշինյանն, ըստ Ձեզ՝ վախենո՞ւմ է ռազմական ղեկավարության ինչ-որ պահի խոսելուց: Չմոռանանք, որ իշխանությունը չցանկացավ քննիչ հանձնաժողովում լսել, օրինակ, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, որին մեղադրում են Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար:

Ի դեպ, Դուք ևս կարծում եք, որ չպե՞տք է 44-օրյայի համատեքստում թիրախավորել ռազմական ղեկավարությանը, քանի որ դրանից Փաշինյանն է շահում, և բանակի վրա է մնում ողջ պատասխանատվությունը պատերազմում պարտության:

– Փաշինյանն ի սկզբանե խնդիր էր դրել՝ ամբողջությամբ պատասխանատվության բեռը բարդել ռազմական ղեկավարության վրա, թեև հիմնական խնդիրն այս պարտության, բնականաբար, քաղաքական է: Բայց դա չի նշանակում, որ բարձրագույն հրամանատարության տարբեր ներկայացուցիչներ պետք է դուրս մնան քննադատությունից: Տարբեր օղակներում տարբեր դրվագներով տեղի ունեցած իրադարձություններն իրավական որոշակի գնահատականի կարիք ունեն, սակայն փաշինյանական իշխանության պարագայում չկա վստահություն: Որովհետև հենց սկզբից Փաշինյանը քաղաքական գնահատականներով դատաիրավական համակարգն ուղղորդել է, հրապարակային տվել է հիմնական ցուցումները: Եվ սրանից հետո ակնկալել արդար դատաքննություն, իհարկե, հնարավոր չէ:

44-օրյա պատերազմի խմորն այս իրավիճակում դեռ շատ ջուր է տանելու, բայց դրա շատ հանգամանքների և իրականության բացահայտումը հնարավոր կլինի, երբ Փաշինյանը չի լինի իշխանության, չեն լինի խանգարող հանգամանքներ՝ իրավիճակն այլ հունով տանելու և ըստ քաղաքական նպատակահարմարության այն օգտագործելու համար:

—

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS
Related Post