X
    Categories: News

«Սա շատ լուրջ խնդիր է. աշխարհի հանցագործ զանգվածը տելեգրամն ակտիվորեն օգտագոր

Հոկտեմբեր 20, 2026

Վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ անհայտ անձինք գողանում են քաղաքացիների մեքենաների համարանիշները, թողնում տելեգրամյան ալիքի հղում, որպեզի մեքենաների տերերը գումար փոխանցեն, և իրենք վերադարձնեն մեքենաների համարանիշները։

Ի դեպ, անհայտ անձինք գողանում են ոչ միայն համարանիշները, նաև մեքենայի անվադողերը, կողային հայելիները։

Այսպիսով, միայն Կենտրոն վարչական շրջանում մեկ գիշերում 15 մեքենա են թալանել անհայտ անձինք։ Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս դեպքերի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով և փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանի խոսքով՝ նախկինում այս խնդրի հետ կապված քաղաքացիներն իրենց ևս դիմել են։

Կարդացեք նաև

  • Անհետացած ոսկեգույն Մոցարտները
  • ՄՈՌԱՑԿՈՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԴԵՄԵՆՑԻԱ․ ԻՆՉՊԵ՞Ս ՃԱՆԱՉԵԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՎԱՂ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՐԶԵԼ ՈՒՂԵՂԸ
  • ՀՀ ԱԱԾ-ին ի՞նչ տեղ է հատկացրել Բաքուն անհայտ կորածներին առնչվող IDMS համակարգ ունենալու գործում, արդյո՞ք ռիսկեր կան ՀՀ քաղաքացիներին ուղղված առաջարկում

«Եթե մեքենայի երկու համարանիշներն էլ գողանում են, ապա մեքենայի սեփականատերը չի կարող այն վերականգնել, նորն են տալիս։ Այս տենդեցը բավականին նվազել է, քանի որ նախկինում համարանիշների կրկնօրինակը չէին տալիս, հիմա տրամադրում են, և մեքենայի սեփականատերը կարող է երկու անգամ մեքենայի համարները փոխել։

Կարծում եմ՝ ոստիկանության լավ աշխատանքի դեպքում, բոլոր գողերն էլ կարող են հայտնաբերվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Քեյանը։

Նրա խոսքով՝ այս խնդրի հետ կապված իրենց առաջարկն այն է եղել, որ կրկնակի համարներ են տվել, այլ բան չեն կարող անել, մնացածը ոստիկանության տիրույթում է։

«Հիմա սա էլ համատարած բնույթ չի կրում, հիմա որ համարները գողանում են, միայն օտարերկրյա համարանիշներն են գողանում, որովհետև դա այստեղ չես կարող վերականգնել։ Հիմա ինքս համարանիշների գողության քիչ դեպքերի մասին եմ լսում, այն էլ օտարերկրյա համարանիշների»,- շեշտեց Տիգրան Քեյանը։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ շատ դժվար է գողերին հայտնաբերել տելեգրամյան ալիքի լինքով։

«Կամայական հանցագործության դեպքում պատասխանատուն պետությունն է, որովհետև ունի այդ գործիքակազմը՝ գտնելու ու պատժելու։ Որոշ հարցերում պատասխանատվությունը նաև քաղաքացիների վրա է, օրինակ, դուռը փակել, բայց պետհամարանիշների հարցում քաղաքացիներն առանձնապես շատ բաներ չեն կարող անել, որովհետև չեն կարող մեքենան պահպանել։

Տելեգրամի միջոցով գողերին գտնելը շատ պրոբլեմատիկ է, քանի որ տելեգրամը գրեթե չի համագործակցում իրավապահների հետ։ Հիշո՞ւմ եք, Դուրովին Ֆրանսիայում ձերբակալել էին հենց դրա պատճառով։ Դրա համար էլ աշխարհի հանցագործ զանգվածը տելեգրամն ակտիվորեն օգտագործում է, իմանալով, որ կարողանալու է «ջրից չոր» դուրս գալ։

Իրավապահները շատ քիչ գործիքակազմ ունեն հայտնաբերելու, այստեղ մնում են տեսախցիկները։ Եթե տելեգրամը տվյալներ չտա, ապա իրավապահները հիմնականում հնարավորություն չունեն պարզելու, թե ով է այդ ամենի հետևում կանգնած, այնպես որ, սա շատ լուրջ խնդիր է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սամվել Մարտիրոսյանը։

—

Nahapetian Samvel:
Related Post