Հոկտեմբեր 19, 2026
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղաքական վերլուծաբան և քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է:
Հաղորդման ընթացքում քննարկվել են Եվրոպայում տեղի ունեցող ցույցերի պատճառներն ու հնարավոր հետևանքները, ինչպես նաև տարբեր արտաքին ուժերի շահերը, որոնք կարող են հետաքրքրված լինել այդ գործընթացներով։
Առանձին ուշադրություն է դարձվել Ադրբեջանում տիրող իրավիճակին, այդ թվում՝ հիջաբի թեմայի հետ կապված բողոքի ակցիաներին, այդ գործողությունների հնարավոր կազմակերպիչներին և երկրի ներքաղաքական իրավիճակի վրա դրանց ազդեցությանը։
Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի և Իսրայելի հարաբերություններին, Բաքվի՝ Թել Ավիվի առջև հնարավոր պարտավորություններին, ինչպես նաև այն հարցին, թե այդ գործընթացների զարգացումն ինչպես կարող է անդրադառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակի վրա։
Քննարկման կարևոր մաս են կազմել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի և Եվրամիության հետ, հիմնական արտաքին դերակատարների շահերը և նրանց վարած քաղաքականության հնարավոր հետևանքները Հայաստանի համար։
Վերջում քննարկվել են երկրում ներքաղաքական իրավիճակի զարգացման հեռանկարները և գարնանը քաղաքական գործընթացների ակտիվացման հավանականությունը։
Հայկ Դերզյան
—