X
    Categories: News

168: Ձեզ թվում է՝ Նիկոլի հիմնական ուտեստը պերաշկին ու կուկուռո՞ւզն են. Հայաստ

Հոկտեմբեր 18, 2026

«Դասեր» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ավտորիտար երկրներում դատարանում ու դատավոր Մանվել Շահվերդյանի նիստերի դահլիճում չեն կայացվում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ որոշումները, հատկապես որ, դատավոր Շահվերդյանը շատ զգայուն է Նիկոլ Փաշինյանի կողմից եկող ճնշումների նկատմամբ: Քաղաքական իրավիճակ պետք է փոխվի, եթե ուզում ենք՝ ֆունդամենտալ լուծվի քաղկալանավորների հարցը: 
  • Քննչական կոմիտեի կողմից խայտառակ տեսագրության հրապարակումից հետո պարզ դարձավ, որ Գագիկ Ծառուկյանի գործը փուչիկ է: Գագիկ Ծառուկյանը տուժողից տրանսֆորմացվել է մեղադրյալի: Իրանցի խարդախների ու Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաշվեհարդարի ամուսնությունից է ծնվել այս ապօրինի գործը: 
  • Սամվել Կարապետյանի ու Գագիկ Ծառուկյանի դատավարություններին, տեսնում ենք՝ որքան մարդ է գալիս նրանց աջակցելու: Ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանի դատավարությանն անգամ նրա ընտանիքի անդամները կգա՞ն, թե՞ չէ:
  • Այս իշխանության բրենդներից մեկն իբր օրինականությունն է, արդար, առանց կեղծիքների ընտրությունները: Հիմա դա արդեն չի աշխատում, որովհետև «Բարգավաճ Հայաստանի» դեպքը, որից ուղղակիորեն գողացան ձայները՝ չթողնելով մուտք գործել Ազգային ժողով, այս ընտրությունների ինդիկատորն էր, և Փաշինյանի ճակատին առհավետ դաջվեց ընտրակեղծարարի խարանը:
  • Մենք տեսնում ենք՝ Լուկաշենկոն ինչպես է ձեռք առնում Փաշինյանին: Չեմ բացառում, որ Փաշինյանը Ծառուկյանից՝ որպես նրա ընկերոջից, նաև Լուկաշենկոյից նվաստանալու մուռն է հանում:

Կարդացեք նաև

  • Ոչ միայն կենսաբազմազանություն․ ի՞նչ է թաքնված Երևանի և Թեհրանի հաճախակի դարձած հանդիպումների ետևում․ Մարկեդոնով
  • TRIPP-ը աշխարհաքաղաքական մեծ ավանտյուրա է նախ և առաջ Հայաստանի համար. Վահե Դավթյան
  • Նիկոլ Փաշինյան, Ջենիֆեր Լոպեսի համերգի փողերն ո՞ւր են. Մեսրոպ Մանուկյանը՝ համակարգային կոռուպցիայի մասին
  • Նիկոլ Փաշինյանը հետապնդում է նրանց, ովքեր կարող են ստատուս-քվո փոխել՝ Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան, և հանրային կարծիքի վրա ազդել, օրինակ՝ Արմեն Աշոտյանին, Արթուր Դանիելյանին:
  • Ազգային կապիտալի դեմ ոտնձգությունների փուլում հանկարծ հայտնվում է մի մարդ՝ Կոնստանտին Սոկոլովը, որը, պարզվում է՝ վերջին տարիներին մեր տնտեսության կարևորագույն ոլորտներում արդեն իսկ շատ որոշիչ դեր ունի:
  • Ես ու Անդրանիկ Մանուկյանը միասին գնացինք «Հայկական ժամանակի» խմբագրություն, երբ հերթական դեպքն էր եղել, ու այդ թերթի խմբագիր Նիկոլը զանգել, կանչել էր օգնության… Անդրանիկ Մանուկյանը դեռ հետն էլ մի քանի համակարգիչներ տարավ:
  • Նախորդ տարվա մայիսին Սամվել Կարապետյանի դեմ հետապնդումները սկսվեցին այն ժամանակ, երբ Փաշինյանը տեսավ, որ ստատուս-քվո փոխող է հայտնվել:
  • Երկու բան կա, որ Գագիկ Ծառուկյանը, նրա շրջապատն ու մտերիմները երբեք չեն կարող ներել՝ ձերբակալության զազրելի կադրերը և նրա ընտանիք մտնելը՝ Քննչական կոմիտեի քստմնելի հաղորդագրությունը, որը տարածվեց նրա դստեր ամուսնու՝ Արգամ Աբրահամյանի ձերբակալության օրը, երբ գործի հետ առնչություն չունեցող Ծառուկյանի դուստր անունը հայտնվել էր նրանում գռեհիկ ձևակերպումներով: Նիկոլ Փաշինյանն այնքան կարմիր գծեր է հատել, որ այրել է իր արժանապատիվ հետդարձի բոլոր կամուրջները:
  • Երբ փողոց է գեներացվում, ռեպրեսիվ մեքենայի ատամները հաշվվում են:
  • Մի մանդատ կառավարելուց հետո խոսել նախկիններից, նշանակում է՝ բռնաբարել հասարակության ինտելեկտը, խրամատներ փորել երկրի ներսում. Դա՛ է անում Նիկոլ Փաշինյանը: Նախկինների դեմ սուր ճոճելով՝ նա բևեռացնում է հասարակությանը: Նա միտումնավոր թուլացնում է պետության իմունիտետը, երբ միևնույն ժամանակ հակահայկականության հաշվին Ալիևն իր երկրի ներսում միավորում է իր հասարակությունն ու ստեղծում ազգային ինքնություն:
  • Փաշինյանը ոչ մի օր իրեն Հայաստանի վարչապետ չի զգացել. մինչև 44-օրյա պատերազմն օխլոսի առաջնորդն էր, պատերազմից հետո՝ Ալիևի վասալը: Նա էս երկրի ամենաէլիտար կալանավորն է, որովհետև երբ պետք է տեղից տեղ շարժվի, ամբողջ քաղաքը դառնում է մի մեծ կալանատեղի:
  • Սրանք որևէ արդյունք չստեղծելով՝ Հայաստանի ամենակոռումպացված իշխանությունն են: Ձեզ թվում է՝ իր հիմնական ուտեստը պերաշկին ու կուկուռուզն ե՞ն, որ որտեղ տեսնում, հարձակվում էր դրանց վրա… Բնականաբար, ո՛չ: Այդ կերպ նա իրեն դիրքավորում է՝ որպես սովորական մարդ: Բայց որտեղ թփերի տակ ոստիկան ես տեսնում, ուրեմն վաղը չէ մյուս օրը Նիկոլ Փաշինյանն այդտեղով անցնելու է: Դրա պատճառներից մեկն իր վախն է, մյուսը՝ իշխանության ֆետիշացումը, երրորդը՝ բարդույթները: Ինքը հո լա՞վ գիտի, որ Ալիևի հրձիգն է մեր պետության դեմ, կոլաբորանտ ու հասարակության գերակշիռ մասի համար պետական մարդու ընկալում չունի: Հայկական հեքիաթներում նրա կերպարը կարող եք գտնել՝ Քաջ Նազարի և Ձախորդ Փանոսի սիմբիոզն է: Երբեմն իրեն Խրուշչով է զգում, երբեմն կապկում է Պուտինին: Մեկ-մեկ էլ Կիմ Չեն Ընի հագուստն է խոսում… Դա խոսում է իր բովանդակային դատարկության մասին:

  • Եթե Հայաստանում ինչ-որ բան կառուցած լիներ Նիկոլ Փաշինյանն իր՝ իշխանության գալուց ի վեր, պատմության ռևիզիայի փորձ չէր անի: Ոչինչ չի ստեղծել կամ կառուցել մեր երկրում. խոշոր ենթակառուցվածքներ չկան, պետականության իմիջի ու կարողությունների ուժեղացման տեսակետից ոչ մի կարևոր փաստաթուղթ Հայաստան չի բերել:
  • Ինքն անցյալը ջնջում է, որ իր պատասխանատվության հետքերը վերանան, ինչպես հանցագործն է հանցանքից հետո մաքրում հետքերը:
  • Որ կենտրոնից Նիկոլ Փաշինյանը վախենում է, այդ ուղղությամբ զիջումներ է անում: ԵԱՏՄ դրած դեդլայնի ժամկետը մոտենում է, և քանի որ վստահ չէ, որ մինչ այդ ինքը Պուտինի հետ կհանդիպի, քայլեր է ձեռնարկում, որովհետև ԵԱՏՄ-ից հրաժարվելը ոչ միայն կատաստրոֆիկ հետևանքներ կունենա երկրի համար, այլև հենց իր համար:
  • Արարատ Միրզոյանը սովետական բառ օգտագործեց, երբ ասաց՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եղբայրական են: Պետությունների միջև հարաբերությունները ռոմանտիկ բառերով չեն բնութագրվում: Նիկոլ Փաշինյանն էլ վերջին 10 օրերին փոխել է Ռուսաստանի դեմ հռետորաբանությունը, փոխել է նաև վարքագիծն Ատոմակայանի, երկաթուղու վերաբերյալ, բայց դրանք որոշումներ չեն, այլ ընդամենը դրական մտադրություններ են: Ռուսաստանն առայժմ այդ ազդակներն ընդունում է, բայց առաջնորդվում է «Москва слезам не верит» սկզբունքով: Հակառակը, օրինակ՝ փակեցին ՔՊ-ական պատգամավոր Լուլուի մուտքը Ռուսաստան… Եվրամիության անդամակցության օրենքը և կառավարության 2026-2031թթ. ծրագիրը քանի կան, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մնալու են տոքսիկ:
  • Նիկոլ Փաշինյանի համար նույնիսկ խաղաղությունը գերնպատակ չէ, այլ երկրի ստրատեգիական կուրսը փոխելը: Մի քանի ամիս հետո նա հայտնվելու է աշխարհաքաղաքական ճողվածքի՝ գրիժայի վիճակում, քանի որ մանևրի հնարավորությունն ավարտվում է: Եկել է ժամանակը, երբ նա այդ ճողվածքը ստանալու է՝ ինչ-որ կենտրոնների հարվածի արդյունքում:
  • Եթե ռուսներն անառակ որդու վերադարձն ընդունեն, շատ կոշտ նախապայմաններ են դնելու: Երբ դու չհաշվարկված արկածախնդրության ես դիմում, ավելի ես մեծացնում քո կախվածությունը Ռուսաստանից: Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանը գուբերնյա դարձնելու ամենակարճ ճանապարհն է: Ռուսների՝ մեզ պատժելու ձևը մեր խնդիրներով չզբաղվելն է, հետո, երբ Հայաստանն անհուսալի վիճակում է հայտնվում, գալիս են փշրանքները փրկելու:
  • Ինձ թվում է՝ Ալիևն իրեն հասկացրել է, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրելու: Փաշինյանն էլ հաշվել է, որ 5 տարի ծառայություն կարող է մատուցել Ալիևին, 5-ամյա պլան է մշակել, նման է այն ապրանքներին, որոնց վրա գրված է՝ годен до 2031 года.
  • Պուտին-Թրամփ մինի համաձայնությունը համաշխարհային տուրբուլենտության վերացմանն ուղղված քայլ է: Երբ այդ տուրբուլենտությունը վերանա, Փաշինյանի, Զելենսկու ու մյուս պոպուլիստ լիդերների ժամանակն ավարտվելու է, իրենց տերերի կողմից գցվելու են ու այլևս պետք չեն լինելու: Հիմա խոսում են, որ Զելենսկուն կհանձնի իր թիմը. Նույնն այստեղ է լինելու: 
  • Երեկ արդեն Ալեն Սիմոնյանը սուբորդինացիայի խախտման ցցուն օրինակ ցույց տվեց, երբ ասաց՝ Ալիևին բան է խնդրել. կապ չունի՝ ինչ է խնդրել: Հարցն այն է, որ ինքն իրեն այդքան վեր է դասել՝ էնքան տղա եմ, որ կարամ Ալիևի հետ տամ-առնեմ: Իսկ երբ երեկ նրան ուղիղ եթերում լրագրողների հետ զրույցի ընթացքում զանգեց ամենահակահայ գործիչը՝ Հաջիևը, այնպես էր ուրախացել, ինչպես չէր ուրախացել իր անձնական ընտանեկան ոչ մի առիթի ժամանակ: Իրականում էս ընտրություններից հետո այս իշխանությունը թուլացել է, չի ուժեղացել:

  • Արմեն Գրիգորյանի ֆիասկոն կայացել է ընտրություններից 7 օր հետո: Ըստ երևույթին Դիլիջանում Արմեն Գրիգորյան-Հաջիևն այնպես չի անցել, Փաշինյանն ինչ-որ բանից դժգոհ է մնացել: Ամեն դեպքում այդ հանդիպումից հետո Ալիևի հռետորաբանությունը կոշտացավ: Իշխանությանը մոտ կանգնած մարդիկ ասում են, որ Արմեն Գրիգորյանը չափից ավելի ուսապարկ է ինքնուրույն քայլեր անելու համար:
  • Ալեն Սիմոնյանի՝ ԱԽ քարտուղար նշանակվելուց հետո ԱԽՔ վարկանիշն ավելի իջավ: Հաջիևն է որոշում Նիկոլ Փաշինյանի պոլիտբյուրոյի կազմը: Նիկոլամերձ շրջանակներից ով ինչ-որ բան է ուզում ցույց տալ, Հաջիևի անունն է տալիս:
  • Ալեն Սիմոնյանը, ըստ իրազեկ աղբյուրների, ինտենսիվ փորում է Տիգրան Ավինյանի տակը: Կոալիցիայի փլուզման ու նոր ընտրությունների մասին են խոսում: Երևանի քաղաքապետ դառնալն Ալեն Սիմոնյանի մանկության վարդագույն երազանքն է: Իհարկե, Տիգրան Ավինյանն էլ կոնտր քայլեր է անում: Քաղաքապետի ընտրություններում Ալենով հաստատ կպարտվեն, որովհետև Փաշինյանից հետո ավելի բարձր հակառեյտինգ ունեցող գործիչ, քան Ալեն Սիմոնյանն է, չկա:
  • Նիկոլ Փաշինյանը տարածքների տեղաշարժի սխեմա է առաջարկում, ասում է՝ Արծվաշեն գյուղն, օրինակ, կարող է տեղաշարժվել, մի քիչ աջ, մի քիչ ձախ տարվի… Իրեն զուգահեռ ասուլիս է տալիս Ալեն Սիմոնյանն ու ասում՝ Փաշինյանի ասածը նենց հասկացեք, որ մենք ուզում ենք Քյարքիից Տիգրանաշեն ստանանք: Նույն օրը Մհեր Գրիգորյանն ասում է՝ դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարց չի քննարկվում: Այս բոլոր հայտարարություններն իրենց կողմից մեկ օրվա ընթացքում է եղել: Փաստորեն, բարձրագույն իշխանության 3 պաշտոնյաներ նույն օրում նույն հարցի վերաբերյալ տրամագծորեն տարբեր բաներ են ասում:
  • Էն մարդը, ում անունով, ՔՊ-ականներ, առավոտից երեկո երդվում եք՝ Թրամփը, լուրջ պայմանավորվածությունների է գնում Ռուսաստանի հետ, դուք ինչո՞ւ եք ձեր հարաբերությունները փչացնում նրա հետ: Ինչի՞ ես սրում հարաբերություններդ, որ հետո հերոսաբար դրանք կարգավորես:
  • Էն, ինչ որ Ռուսաստանը մեզ դիվանագիտորեն է հասկացնում, Լուկաշենկոն շատ ավելի պարզ, ժողովրդական լեզվով է բացատրում մեզ՝ չեք կարող փախչել մեզնից:
  • Շատ մոտ է այն ժամանակը՝ թերևս 1-1.5 տարի, երբ համաշխարհային էլիտաները Փաշինյանին սպիսատ կանեն: Ինքը չի էլ հասցնի կողմնորոշվի: Շատ կարևոր է, որ մենք մեր ներքին դիմադրողականությունն այն մակարդակի վրա պահենք, որ Նիկոլ Փաշինյանին զուգահեռ՝ մեր պետությունն էլ սպիսատ չանեն:
  • TRIPP-ի հարցում շտապողականությունը մաքուր արկածախնդրություն է. այն անցյալ տարվա օգոստոսի 8-ի պարամետրերով գործել չի կարող: Իրանը դրան դեմ է և բացեիբաց հայտարարում է, որ չի կարող լինել ամերիկյան ներկայություն իրենց սահմանին: Վերջին 1.5 ամսում բոլոր հարթակներում, որտեղ Փեզեշքիանն ու Փաշինյանը եղել են, իրենք հանդիպել են, մի հարյուր անգամ էլ խոսել են հեռախոսով: Նշանակում է՝ լուրջ խնդիր կա: Մյուս կողմից՝ Ռուսաստանի համար էլ երկաթուղին է շատ ավելի կարևոր, քան 102-րդ ռազմաբազան, քանի որ երկաթուղու միջոցով Ռուսաստանը կարող է ազդել TRIPP-ի վրա: Հետևաբար՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի և Իրանի շահերը հաշվի է առնելու, կա՛մ TRIPP չի լինելու: Եթե նույնիսկ Խորհրդարանը 10 անգամ վավերացնի TRIPP նախագիծը, դա նույն ճակատագիրն է ունենալու, ինչ Եվրամիությանն անդամակցության օրենքը:

  • Եկեղեցու դեմ Փաշինյանի հարձակումը տեղավորվում է նոր հայկական ինքնություն ստեղծելու ծիրում: Ինքն Ալիևի ճաշակով ինքնություն է ստեղծում: Մեր հասարակությանը խորհուրդ կտամ շատ արխային չլինել, չափազանց զգույշ լինել, որովհետև հարձակվողները «յան» ազգանուն ունեն: 6-8 ամիս է տևելու, հետո օրենք են բերելու, ինչ էլ դնեն անունը, դա Վեհափառին փոխելու օրենք է լինելու: Ով որ եկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովի անդամ է դարձել՝ սկսած Արման Եղոյանից, վաղ թե ուշ քրեական պատասխանատվության են ենթարկվելու այդ հանցագործության համար: Մենք պետք է ասիմետրիկ օրակարգով կռիվ տանք Բաղրամյան պողոտայում կամ Հանրապետության հրապարակում, որովհետև եթե այդ կռիվը եղավ Մայր Աթոռի պատերի տակ, պարտվելու ենք: Եկեղեցին մեր քաղաքակրթության արմատն է: Մեր դիմադրության ճակատը չպետք է թողնենք: Եվ մենք դա կկարողանանք անել, վստահ եմ:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

Christine Harutyunian:
Related Post