X
    Categories: News

«Ադրբեջանական կողմի հետ կապված տեղեկատվություն չունենք, այստեղի պատկան մարմին

Հոկտեմբեր 17, 2026

Հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, որտեղ կրակել էր տանտիրուհու՝ Անի Ավետիսյանի  ուղղությամբ, որից հետո կինը ստացել էր տարբեր վնասվածքներ, զենքով սպառնացել էր նաև նրա անչափահաս երեխաներին։ Կոտրվածք էր ստացել նաև Անի Ավետիսյանի անչափահաս տղան: Այս ամենից հետո Մուսաևը դիմել էր փախուստի, հետո հայտնաբերվել ու ձերբակալվել էր, այնուհետև 2 ամսով կալանավորվել։

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 207-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտնել էր, որ որոշ ժամանակ դեռևս կմնա Հայաստանում, իսկ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ զինծառայողին ադրբեջանական կողմը չի պահանջել։

168.am-ն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե արդյո՞ք ադրբեջանական կողմը դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ ՀՀ-ում իր քաղաքացուն այցելելու համար, ինչին ի պատաստան՝ Զառա Ամատունին փոխանցեց.

Կարդացեք նաև

  • Փաշինյանին շտապեցնում են․ Ալիևի՝ հայ հանրության հետ ակտիվ աշխատելու հանձնարարականը գործի է դրվում
  • Ցավեր ունեմ, երեխաներն ահավոր հոգեվիճակի մեջ են. Անի Ավետիսյան
  • Նիկոլն ո՞վ է, որ Կաթողիկոս նշանակի. գնում ես Եռաբլուր, տեսնում ես 2018-ի հետևանքը. Վահե Բեգոյան

«Ադրբեջանական կողմի հետ կապված որևէ հատուկ տեղեկատվություն չունենք։ Կարող եմ միայն ասել, որ այստեղի պատկան մարմինների հետ ենք կապի մեջ՝ մեր առաքելության շրջանակներում տեսակցել անձին։ Այս պահին ընթացքի մեջ է մեր միմյանց հետ շփումները պատկան մարմինների հետ, որևէ այլ զարգացումներ չունենք։

Համաձայն մեր առաքելության, բնականաբար, կարող ենք այս գործողությունն իրականացնել։ Հրապարակայնորեն որևէ այլ բան այս պահին չեմ կարող ասել»։

Հիշեցնենք, որ Շաքիում ադրբեջանցի զինծառայողի արձակած կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանն այս պահին հիվանդանոցում է, նա ենթարկվել է վիրահատության՝ ոտքի հատվածում։ Նրան դեռ մի քանի բարդ վիրահատություններ ևս սպասում են։ Լրատվամիջոցներին նա փոխանցել էր, որ եթե չպաշտպանվեր, ապա այսօր ո՛չ ինքը, ո՛չ իր երկու անչափահաս երեխաները ողջ չէին լինելու՝ ադրբեջանցի զինծառայողը բոլորին սպանելու էր։

—

Talar Tumanian:
Related Post