X
    Categories: News

Վահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման հա

Սեպտեմբեր 29, 2026

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունվարի 8-ին Վ.Ս.-ն, օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, ֆեյսբուքյան իր էջում կատարել է ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում:

2026 թվականի սեպտեմբերի 1-ին ստացված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Վ.Ս.-ի հրապարակումը պարունակում է ատելություն:

Սեպտեմբերի 29-ին Վ.Ս.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ):

Նա ձերբակալվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հիշեցնենք, որ 19 ժամ առաջ Վահամ Սահակյանը ֆեյսբուքյան իրէջում գրել էր. «Շուտով ինստագրամում սկսելու եմ կարճ վիդեոների շարք, շարքն անվանվում ա «Հայոց պատմության ամենաոռի դրվագները»։ Լինելու են տարբեր դարերի պատմություններ, օրինակ թե ոնց եղավ որ արքայից արքա Արտավազ Բ-ն դառավ հայ թատրոնի մրցանակ, ոնց եւ ինչի համար սեղանի շուրջ պիսկեցին ու փչըցրին Պապ թագավորին, ինչու եւ ոնց Վարդան Մամիկոնյանը կատարեց հակասահանադրական արարքներ եւ հարձակվեց Սյունիքի գռաժդանսկի բնակչության դեմ, ինչպես Տրդատ 3-ը չկարողացավ շինել Հռիփսիմեին ու էլ շատ պատմություններ։
Միացեք ինստագրամիս, որ նայեք»։

—

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS
Related Post