X
    Categories: News

Սեպտեմբերի 27-ը իմ կյանքի ամենածանր օրերից մեկն է․ Այդ օրը պատերազմ սկսվեց, և

Սեպտեմբեր 27, 2026

Կարմրավորի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը գրել է․

«Սեպտեմբերի 27-ը իմ կյանքի ամենածանր օրերից մեկն է։

Այդ օրը պատերազմ սկսվեց, և ես՝ որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ։

Այնտեղ ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին՝ մարդկանց, որոնց հետ կիսել էի թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի օրերը։

Նրանցից յուրաքանչյուրի կորուստն այսօր էլ ցավ է, որ չի անցնում։

Շատ անգամ հիշում եմ նրանց դեմքերը, խոսքերը, վերջին հանդիպումները…

Եվ հասկանում եմ, որ որոշ վերքեր ժամանակը չի բուժում։

Այսօր ես նրանց հիշում եմ ոչ միայն արցունքով, այլև աղոթքով։

Թող Աստված ընդունի նրանց լուսավոր հոգիները և խաղաղություն պարգևի նրանց։

Իսկ մենք պարտավոր ենք ապրել այնպես, որ նրանց հիշատակը երբեք չկորցնենք։

Իմ սիրելի եղբայրներ, դուք միշտ լինելու եք իմ սրտում»։

—

Khoyetsian Rose:
Related Post