Սեպտեմբեր 27, 2026
«Պրեսսինգ» հաղորդաշարում հյուրը՝ քաղաքագիտության դոկտոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, խոսեց նաև իշխանության հերթական և գլխավոր խաբեության՝ Եվրամիությանն անդամակցելու՝ Հայաստանի հնարավորության մասին։
«CEPA-ում բազմաթիվ պարտավորություններ կան ամրագրված Հայաստանի համար: Անո՞ւմ ենք դրանք, թե՞ չէ… Չկա որևէ երկիր, որ Եվրոպայի խորհրդում իր հարցերը չլուծած՝ դառնա Եվրամիության անդամ: Իսկ այդ հարցերը լուծելու համար բազմաթիվ քայլեր պետք է անել: Դատարկ խոսքերը ոչինչ չեն որոշում: Առանց աշխատելու նոր արդյունքներ չեն գրանցում: Եթե չի արվել այն, ինչ նախատեսված է առկա փաստաթղթերով, մնացածը դատարկախոսություն է»,- ասաց Տիգրան Թորոսյանը:
Վերջինս նկատեց՝ վստահ է՝ այն մարդիկ, ովքեր այսօր խոսում են ԵՄ-ին անդամակցելու մասին, իրենք էլ գիտեն, որ դա անիրական է:
«Իրականում Ադրբեջանն արտադաշինքային պետություն չէ: Նա դաշինքից էլ վեր հարաբերություններ ունի Թուրքիայի և Իսրայելի հետ: Անգամ թուրքերն են ժամանակ առ ժամանակ հայտարարում, որ Իսրայելի աջակցությունը 44-օրյա պատերազմի ժամանակ ավելին է եղել, քան թուրքերինը: Այլ հարց է, որ Ադրբեջանը, ինչպես և Թուրքիան, կայուն դաշնակցություն ոչ մեկի հետ չի ձևավորում»,- ասաց ԱԺ նախկին նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում:
—