X
    Categories: News

Դա բարբարոսական միջամտություն է, ամոթ է մեր ազգին. մեր ազգը չպետք է լռի, չպետ

Սեպտեմբեր 25, 2026

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը (ինչպես հաճախ անվանում են «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը,- Զ․Խ.) պատրաստել ու երեկ հրապարակել է հակաեկեղեցական արշավի, այսպես կոչված, զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Զեկույցը կազմված է 74 էջից, վերնագրվել է «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույց։

Զեկույցում ներկայացված է իշխանությունների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի  հակաեկեղեցական արշավի մանրամասն նկարգիրը՝ թե ինչպես են պատրաստվում, այսպես ասած՝ «վերանորոգել» եկեղեցին։

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը դեռևս չի կարդացել հրապարակված զեկույցը, չի էլ պատրաստվում, ասում է՝ իշխանությունների հայտարարությունները բավական են՝ հասկանալու համար, թե ինչ նպատակ են հետապնդում։

«Պետությունն առհասարակ իրավունք չունի խառնվելու Եկեղեցու գործերին։ Ինքս երկու անգամ պատվիրակ եմ եղել կաթողիկոսի ընտրության ժամանակ՝ Գարեգին Առաջին և Գարեգին Երկրորդ կաթողիկոսների ընտրություններում։ Եթե իշխանությունները տեղյակ չեն, ասեմ՝ երբ կաթողիկոս են ընտրությում, պետությունն այդ ընտրության հետ որևէ առնչություն չունի։ Այդ ընտրության հետ առնչություն ունի միայն հոգևոր բարձր դասը և աշխարհիկ մտավորականությունը, որոնց ընտրում է եկեղեցին։ Այսպես որ՝ պետությունը, առավել ևս՝ այս իշխանությունը, որևէ իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին։ Այս ամենը պարզապես  բարբարոսական միջամտությունն է, ամոթ է մեր ազգին։ Իզուր էլ 74 էջ թուղթ են փչացրել՝ նման զեկույց հրապարակելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մերուժան Տեր-Գուլանյանը։

Կարդացեք նաև

  • Պուտինը պետք է ասեր՝ հայ ժողովուրդ, Նիկոլը ծախել է ձեզ, թող Եվրոպան էլ գա ու ձեզ պաշտպանի. 2015-ի հրեշավոր դեպքի և այսօրվա պատվիրատուները. Գագիկ Համբարյան
  • Բաքուն սեղմում է օղակը Փաշինյանի շուրջ. Նոր պահանջներ, այդ թվում՝ գեներալներին առնչվող
  • Անկախության տոնը՝ թվերով․ կազմակերպիչն էլի ֆավորիտ մատակարարն էր, որին վստահվել էր նաև Վարդավառի, հեծանվավազքի ու COP 17-ի կազմակերպումը

Նրա խոսքով՝ քրիստոնեությունը ոչ թե 1700 տարեկան է, այլ 2000, քանի որ Գրիգոր Լուսավորիչը չէ, որ մկրտեց մեր ժողովրդին, այլ Աբգար թագավորը։ Ավելին, պետք է սկսել ավելի շատ Խորենացի կարդալ, որպեսզի հասկանալի դառնա՝ ինչն ինչոց է։

«Խորենացին գրում է, որ հայոց Աբգար թագավորը՝ Եդեսիայի տերն ու իշխանը, հրավիրեց Քրիստոսին իր քաղաք, նրան երկու նամակ է ուղարկում, որոնք պահպանվել են։ Սակայն Քրիստոսն ուղարկում է իր պատկերը՝ 2 առաքյալներին՝ Թադևոսին և Բարդուղիմեոսին։ Թադևոս Առաքյալն է, որն օծում է մեր ժողովրդին  մեր թվարկության 1-ին դարում։

Մեր եկեղեցին աշխարհի ամենահին եկեղեցին է, հետևաբար՝ այդքան հին պատմություն ունեցող եկեղեցու հետ նման կերպ վարվելը բարբարոսություն է, ծանր խնդիր։ Մեր ազգը չպետք է լռի, չպետք է թույլ տա նման բաներ»,- հավելեց Մերուժան Տեր-Գուլանյանը։

Նա հիշեցրեց՝ չլիներ Առաքելական Սուրբ եկեղեցին, այսօր հայ ազգը չէր ունենար գիր ու գրականություն, մշակույթ, քանի որ պետականության բացակայության պայմաններում եկեղեցին իր վրա վերցրեց այդ ծանր պարտականությունը և պահեց դպրությունը, մշակույթը։ Նույնն այսօր եկեղեցին անում է նաև սփյուռքի հայկական գաղթօջախներում՝ պահելով ու պահպանելով հայկականը։

«Միշտ հիշեք՝ Առաքելական եկեղեցին սրբազան է, բարձրագույնը։ Ինքս պատիվ եմ ունեցել ընտրելու Գարեգին Երկրորդին։

Մի դեպք պատմեմ՝ Գարեգին Առաջին կաթողիկոսը և Գարեգին սրբազանը՝ մեր այսօրվա Կաթողիկողը, մասնակցում էին կաթողիկոսի ընտրությանը։ Քվեարկության առաջին փուլից հետո երկուսով մնացին, հետաքրքիր մի բան տեղի ունեցավ։

Մայր Տաճարի դռները փակ էին, հանկարծ երկրորդ քվեարկությունից առաջ խոսափողին է մոտենում Գարեգին Երկրորդը և հայտարարում, որ չի ցանկանում քվեարկվել ընտրված կաթողիկոսի հետ, չէ՞ որ Գարեգին Առաջինն արդեն Անթիլիասի կաթողիկոսն էր, արդեն օծված էր։

Մեր Կաթողիկոսն այս ժամանակ մոտեցավ Գարեգին Առաջինին, համբուրեց նրա աջը և շնորհավորեց, սովորաբար եկեղեցում չեն ծափահարում, բայց այս քայլից հետո բոլորս ծափահարեցինք, հուզվեցինք։

Այս ամենը մարդիկ ինչո՞ւ են մոռացել, ինչո՞ւ, Գարեգին Երկրորդ վեհափառն իրեն շատ վեհ պահեց, շատ»,- ընդգծեց Մերուժան Տեր-Գուլանյանը։

—

Jane Topchian:
Related Post