X
    Categories: News

Անկախության տոնը՝ թվերով․ կազմակերպիչն էլի ֆավորիտ մատակարարն էր, որին վստահվ

Սեպտեմբեր 25, 2026

Անկախության 35-ամյա հոբելյանն անցավ, իսկ բյուջեի վրա մնացին ծախսերը։ Տոնը կազմակերպելու համար այս անգամ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դրամաշնորհի ձևով աստղաբաշխական գումար է հատկացրել պետգնումների ֆավորիտ մատակարարներից մեկին՝ «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությանը։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի սկզբին, պայմանագրի գին է նշվել 1 միլիարդ 031 453 500 դրամը (2,831,640.86 ԱՄՆ դոլար)։

Վերջինի շրջանակում ցուցադրվել են պրոյեկցիաներ, դրոնների շոու, լուսային ֆենիքսների ցուցադրություն, հնչել է օրհներգը՝ Ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ, ելույթ է ունեցել Սիմֆոնիկ նվագախումբը, հետո՝ էստրադային արտիստներն ու համերգային խմբերը։

«Պատմամշակութային ներկայացման հիմքում դրված է «ՀԱԶԱՐԱՆ ԲԼԲՈՒԼ»-ի կոնցեպտը»,- նշվում է պայմանագրում։

Կարդացեք նաև

  • Պուտինը պետք է ասեր՝ հայ ժողովուրդ, Նիկոլը ծախել է ձեզ, թող Եվրոպան էլ գա ու ձեզ պաշտպանի. 2015-ի հրեշավոր դեպքի և այսօրվա պատվիրատուները. Գագիկ Համբարյան
  • Բաքուն սեղմում է օղակը Փաշինյանի շուրջ. Նոր պահանջներ, այդ թվում՝ գեներալներին առնչվող
  • Դա բարբարոսական միջամտություն է, ամոթ է մեր ազգին. մեր ազգը չպետք է լռի, չպետք է թույլ տա նման բաներ. Մերուժան Տեր-Գուլանյան

Ինչպես նշեցինք, մատակարարը՝ «Բեգրաունդ Փրոդաքշն»-ը, պետգնումներում ֆավորիտ է, և 168․am-ն առիթ ունեցել է արձանագրելու այս փաստն իր տարբեր հրապարակումներում։

Ընկերությունը, որը գրանցվել է 2018 թվականի մայիսին, 2019 թվականի մայիսի 5-ին արդեն մասնակցել է պետգնումներին, և ավելին, առանց մրցույթի՝ հրատապ մեկ անձից գնման եղանակով պայմանագիր կնքել վարչապետի աշխատակազմի հետ, հետո արդեն միլիոնավոր դրամների տասնյակ պայմանագրեր են տարբեր պետական գերատեսչությունների հետ՝ դարձյալ հիմնականում առանց մրցույթների։

Միայն այս տարի, օրինակ, հունվարից սեպտեմբեր, ՍՊԸ-ն արդեն 4 խոշոր պայմանագիր է կնքել․

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ մեկ անձից գնման եղանակով «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն «2026 թվականին Հայաստանում անցկացվելիք «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP-17) կազմակերպչական ծառայությունների նպատակով ստացել է 2 442 000 000 դրամ,

Երևանի քաղաքապետարանը երկփուլ մրցույթով «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ին էր վստահել Վարդավառի կազմակերպումը, որի համար, ըստ էլեկտրոնային գնումների հարթակի, հատկացրել էր 199 500 000 դրամ։

Սպորտի կառավարման կենտրոն ՓԲԸ-ն «Բեգրաունդ փրոդաքշն» ՍՊԸ-ին էլի առանց մրցույթի՝ ՀՄԱ ընթացակարգով         սպորտային միջոցառումների կազմակերպման ծառայությունների համար հատկացրել էր 51 609 7200 դրամ։

Եվ արդեն օրերս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը            «Բեգրաունդ փրոդաքշն» ՍՊԸ-ին դրամաշնորհ է հատկացրել՝ 1 031 453 500 դրամով պատվիրակելով կազմակերպել Անկախության 35-ամյակը։

Հավելենք՝ այս ընկերությունը պատկանում է «Բեգրաունդ» ՍՊԸ-ին, որը պատկանում է Վազգեն Պողոսյան-Մարինե Ստեփանյան զույգին։ Ի դեպ, Վազգեն Պողոսյանը նախագահ Արմեն Սարգսյանի օգնականն էր։

—

Toneyan Mark:
Related Post