X
    Categories: News

Անհամբեր սպասում ենք Թուրքիայի հետ սահմանի բացմանը․ նոր ատոմակայանը մոդուլայի

Սեպտեմբեր 23, 2026

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը։

Նա նշել է, որ TRIPP նախագծի իրականացումը կբացի տարածաշրջանային կապակցվածությունը, քանի որ 1990-ականներից Հայաստանը փաստացի շրջափակման մեջ է:

«ԹՐԻՓՓ-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար։ Առաջին հերթին մենք կունենանք երկաթուղային կապ Ադրբեջանի հետ։ Մենք անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ ՀՀ սահմանը և դրա շրջանակում՝ երկաթուղային կապը Հայաստանի և Թուրքիայի միջև բացվի։ Դա կփոխի միջազգային լոգիստիկան, որովհետև միջազգային հանրությունը նոր ուղի կստանա Արևելքի և Արևմուտքի միջև»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ԹՐԻՓՓ-ին զուգահեռ արդյունք կամ վերջնարդյունք կբացվի երկաթուղային կապը Պարսից ծոցի և Սև ծովի միջև:

Հաջորդիվ նա անդրադարձել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և, մասնավորապես, արհեստական բանականության ոլորտում համագործակցությանը և հիշեցրել, որ ԱՄՆ-ի հետ 2025 թ. օգոստոսի 8-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքում Հայաստանում մեկ տարվա ընթացքում ստեղծվել է արհեստական բանականության 3 կենտրոն:

Կարդացեք նաև

  • Սրտիկ ցույց տալով` ման են գալիս. Ալիևի ու Հասանովի համար երազանք են. տեղյա՞կ եք` Երասխից Երևան 60 կմ է, սրանք ուտեն, Թաթայի համերգին գնան, վե՛րջ. հերիք է. Էդգար Ղազարյան
  • Բաքվի անվտանգային ֆորումը և անհանգստությունները. Ի՞նչ է մոռացել Ալիևը, ի՞նչ պետք է հիշեցներ Քրիստինե Գրիգորյանը
  • Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով

«Դրանցից երկուսը շատ մեծ մասշտաբի ներդրումային նախագծեր են. Firebird ընկերությունը, համագործակցելով NVIDIA-ի հետ, հիմնել է մոտ 500 միլիոնի ներդրումային ծրագիր, հաջորդը՝ Eleveight AI ընկերությունն է, որն արհեստական բանականության հաջորդ գործարանն է հիմնել ՀՀ-ում»,- մանրամասնել է Փաշինյանը:

Ինչ վերաբերում է էներգետիկայի ոլորտին, նա վստահեցրել է, որ նոր տեխնոլոգիաների պայմաններում ՀՀ-ն ինքնաբավ լինելու հնարավորություն ունի, հատկապես հաշվի առնելով արևային էներգետիկայի արտադրության ռեսուրսը:

«Ատոմակայան ունենք, որը խորհրդային ժամանակներում է կառուցվել, և այդ ատոմակայանի շահագործման ժամկետը մոտենում է ավարտին։ Ներկայում մենք որոշում ենք կայացնում հաջորդ ատոմակայանի մասին: Այս առումով մենք բանակցում ենք տարբեր գործընկերների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի հետ, և փնտրում ենք լավագույն առաջարկը, որ տանք նոր ատոմակայանի շինարարության մեկնարկը»,- ասել է Փաշինյանը:

Շարունակելով խոսքը, նա ուշադրություն է հրավիրել փաստի վրա, որ վերջին շրջանում բազմազանեցվել է նավթաբենզինային և ներմուծման շուկաները:

Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը չի անտեսվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցման թեման: Փաշինյանը նշել է, որ ՀՀ խորհրդարանը համապատաասխան օրենք է ընդունել, այնուհետև թեմայից շեղվել է և ուշադրություն հրավիրել, որ տնտեսական կապերից զատ՝ իրենց քաղաքականությունն է՝ բազմազանեցնել քաղաքական կապերը, ուստի ռազմավարական գործընկերություն է հաստատվել ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Չինաստանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում




—

Jhanna Virabian:
Related Post