Arayik Harutyunyan left for London

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը Միացյալ Թագավորության կրթության պետական նախարար Դամիան Հայնդզի հրավերով մեկնել են Լոնդոն՝ հունվարի 20-22-ը մասնակցելու Համաշխարհային կրթական համաժողովին։

2013 թվականից ի վեր Համաշխարհային կրթական ֆորումը կրթության նախարարների մասնակցությամբ իրականացվող աշխարհի խոշորագույն ամենամյա հավաքներից մեկն է. ծրագրվում է, որ այս տարի ֆորումին կմասնակցի շուրջ 95 երկրի ավելի քան 1260 պատվիրակություն։

Նախատեսվում է, որ  համաժողովին ՀՀ ԿԳՄՍ նախարարը կներկայացնի Հայաստանի կրթական համակարգի ձեռքբերումները: Հայկական պատվիրակությունը կծանոթանա ֆորումին ներկա կրթության փորձագետների ներկայացրած նորարարական մոտեցումներին և զարգացումներին, կհաստատի  համագործակցության լայն շրջանակ՝ Հայաստանի կրթական քաղաքականության առաջնահերթությունների և գերակա ուղղությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով։

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS