ACNIS reView from Yerevan #35, 2019_Շաբաթվա անցուդարձ_12-19 հոկտեմբերի

Շաբաթվա անցուդարձ    

 

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19 2019  

 

Նախորդ շաբաթավերջի երկու օրերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում էր, որտեղ մասնակցեց ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին եւ հանդես եկավ ելույթով: Նախօրեին Հայաստանի վարչապետը հանդիպել էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի եւ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզոեւի հետ: Աշգաբադում էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Միջոցառման շրջանակներում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը 1,5-2 ժամ քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա իրավիճակն ու լարվածությունը մեղմելու հնարավորությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Արցախյան հիմնահարցի կարգավորման շուրջ իրենց դիրքորոշումներն են ԱՊՀ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ներկայացրել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովի ամենասկանդալային դրվագը հայ նշանավոր պետական ու ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի մասին Իլհամ Ալիեւի մեկնաբանությունն էր: Նիստերից մեկում, որի օրակարգում ընդգրկված էր Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ համատեղ ուղերձի ընդունման հարցը, Ադրբեջանի նախագահն իր ելույթում առիթը բաց չթողեց Հայաստանի նախկին եւ ներկայիս իշխանություններին քննադատելու համար` հայտարարելով, թե Հայաստանում հերոսացնում են ֆաշիզմը: «Հայաստանի նախկին իշխանությունները Երեւանի կենտրոնում կանգնեցրել են ֆաշիստական դահիճ ու դավաճան Գարեգին Նժդեհի արձանը, եւ այն այսօր էլ իր տեղում է»,- ասել է Ալիեւը` դա որակելով «ցինիկ քայլ»:

Փաշինյանն` ի պատիվ իրեն, հենց տեղում բավական սուր եւ կոշտ է արձագանքել Ադրբեջանի նախագահին, ով, նրա խոսքով, խեղաթյուրում է փաստերը` նիստի մթնոլորտում որոշակի լարվածություն մտցնելու նպատակով: «Իրականությունն այն էոր Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանի՝ թուրքական օկուպացման դեմպայքարում էր հայերի ցեղասպանության դեմորը կազմակերպել էին թուրքերը, եւ իրականությունն այն էոր Գարեգին Նժդեհըի դեպռուսական շատ սպաների հետ 1918 թվականին ղեկավարում էր ռազմաճակատի շատ կարեւոր հատվածը հայթուրքական պատերազմի ժամանակ»,- հակադարձել է Հայաստանի վարչապետը եւ խոսքի շարունակության մեջ Նժդեհին համեմատել Նոբելյան մրցանակակիր Ալեքսանդր Սոլժենիցինի հետ, ով նույնպես այն տարիներին եղել է Գուլագում: «Ի՞նչ է, բոլոր նրանցովքեր դատապարտված են եղել 1937-1950-ական թվականներինմենք համարում ենք ժողովրդի թշնամինե՞ր։ Եթե այդպես էապա ականավոր շատ գործիչներ դատապարտված են եղել եւ իրենց կյանքի վերջին օրերը հենց բանտում են ավարտել»,- փաստել է Փաշինյանը՝ անհարկի համարելով պատմության աղավաղումը:

Իսկ ամենազավեշտալին, այն է, որ այլատյացություն քարոզող, նենգ մարդասպան ռամիլսաֆարովներ բուծող ու նրանց հերոսացնող երկրի առաջին դեմքը, չգիտես` բարոյական որ իրավունքով, փորձում է ուրիշին համանման մեղադրանքներ «կպցնել»: Ճիշտ այն գողի նման, որն ամենաբարձրն է բղավում, թե «բռնեցե´ք գողին»Իհարկե, Ալիեւին հասկանալ կարելի է: Նա գիտի, որ Ռուսաստանի համար դա զգայուն հարց է, ուստի մտածում է` մի հարվածով երկու նապաստակ կխփի. կսիրաշահի Ռուսաստանին եւ որոշակի սառնություն կառաջացնի հայ-ռուսական հարաբերություններում: Եվ, բացի դրանից, Հեյդարօղլին գտնում է, որ ԱՊՀ գագաթաժողովի հարթակն ամենահարմար տեղն է` եւս մեկ անգամ արծարծել հարցը` փորձելով նսեմացնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի անմահ սխրանքը, որից իր երկիրը զուրկ է:

Բայց սա եւս ամենը չէ: Աշգաբադի ֆորումում իր ասածից ու արժանի պատասխանը ստանալուց հետո Ալիեւը, արդեն Բաքվում, նորից է անդրադարձել Նժդեհի թեմային` նշելով, թե «Հայաստանը պետք է իր պատմությունը մաքրի այդ հետքից»: Հայաստանի ԱԳ նախարարությունն անպատասխան չի թողել նրա հայտարարությունները: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Թվերը վկայում ենթե մենք ինչ ներդրում ենք ունեցել Հայրենական պատերազմումՄիաժամանակ՝ գոյության պայքար ենք մղել թուրքերի եւ կովկասյան թաթարների դեմեւ մենք հարգում ու մեծարում ենք մեր հերոսներին Պատմությունն Ալիեւի ամենաուժեղ կողմը չէբայց պատմություն «հայտնաբերելու» անգերազանցելի փորձ ունիՄենք ինքներս այլատյացության զոհ ենքուստի մերժում ենք այն»:

Այնուամենայնիվ` ինչո՞ւ Նժդեհի արձանն այդքան անհանգստություն է պատճառում Ադրբեջանին, ի՞նչ ունի այդ երկիրը նրա դեմ: Չլինի՞ տապալված համաթուրանական ծրագրի «ցաված տեղերը» դեռ մռմռում են: Երկար ժամանակ չպահանջվեց` համոզվելու համար, որ դա հենց այդպես էլ կա: Աշգաբադյան միջոցառումից ընդամենը երեք օր անց Բաքվում տեղի ունեցած Թյուրքական խորհրդի նիստում Իլհամ Ալիեւը բացեիբաց խոստովանել է. «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին` հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»: Ասել կուզի՝ Նժդեհի պատճառով է, որ ձախողվեց համաթուրանական ծրագիրը: Նիստին մասնակցող` Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանին մնում էր սփոփել կրտսեր «եղբորը», թե` «մենք հնարավորը կանենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար»:

Սա էլ այն Թուրքիան, որը փոխանակ սեփական պատմության «կեղտերը» մաքրելու, միշտ պատրաստ է քիթը խոթել այլոց գործերի մեջ:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով ժամանեց Հայաստան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցավ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների առանձնազրույցը, այնուհետեւ՝ ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների վարչապետները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես եկան հայտարարություններով: Այցի ընթացքում Գիորգի Գախարիան հանդիպումներ ունեցավ նախագահ Արմեն Սարգսյանի, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Վրաստանի վարչապետն այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին, Ստեֆան Վիսկոնտիին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին հոկտեմբերի 15-ին ընդունել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը եւ համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Կողմերի միջեւ վստահության ամրապնդման համատեքստում ընդգծվել է հրադադարի պայմանակարգի ամրապնդման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կարեւորությունը: Անդրադարձ է եղել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությանը և դրան ուղղված քայլերին: Նախօրեին ՄԽ համանախագահներին ընդունել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշեց մերժել Ազգային ժողովի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի որոշումը դատարանը ստացել էր անցած երկուշաբթի օրը` այն դատավորներին էր ուղարկվել ուսումնասիրության համար։ Խորհրդարանի ընդունած որոշման հիմքում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանի կատարած, իշխանական խմբակցության կարծիքով՝ առերեւույթ էական կարգապահական խախտումներն են: