Ալիեւի հետ Փաշինյանը քննարկելու է ԼՂ հակամարտության բանակցային ֆորմատը

  • 06.03.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 44

Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ առաջիկա հանդիպումը նվիրված է լինելու նաեւ բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ համատեղ ասուլիսին։


Լրագրողը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե Ալիեւի հետ հանդիպումներից կան արդյոք նոր շեշտադրումներ, որոնք հնարավոր է հրապարակել: 


«Գիտեք, մեր շփումները կրել են ոչ պաշտոնական բնույթ, եւ մենք ըստ էության Ղարաբաղի հարցի կարգավորման եղանակների եւ նրբությունների մասին ընդհանրապես չենք խոսել, հետեւաբար ձեր հարցի մեջ մի փոքր թյուրըմբռնում կա՝ ասելով՝ կա ինչ-որ բան ավելացնելու, մենք դեռ նոր պետք է սկսենք քննարկել։


Ինչպես ասացի, որ արդեն ասել եմ Թեհրանում, առաջիկա մեր հանդիպումը նվիրված է լինելու այդ թվում ֆորմատի շուրջ քննարկումներին, որովհետեւ մենք կարծում ենք, եւ մեր դիրքորոշումը չի փոխվել, որ հարցի արդյունավետ կարգավորման համար անհրաժեշտ է նախեւառաջ արդյունավետ ֆորմատ ստեղծել, որի նպատակն է բանակցային գործընթացում ապահովել Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը»,- ասել է Փաշինյանը։


Յոհաննես Հանն էլ գտնում է, որ պետք է պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործող ձևաչափը:


«ՀՀ նոր վարչապետի պաշտոնավարության ժամանակ հնարավորություն դարձավ նոր հանդիպումներ անցկացնել, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարների միջև: Դա արդեն առաջընթաց է: Ինչ վերաբերում է կարգավորմանը ԵՄ աջակցությանը, կարծում ենք՝ պետք է պահպանել գործող ֆորմատը, նոր բան չստեղծել: Պետք է քննարկենք, թե ինչպես կարող ենք աջակցել երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը: Պետք է հնարավորություններ լինեն, կարծում եմ, որ տարածաշրջանում պայմանները բավականին նպաստավոր են տարածաշրջանային իրավիճակը հետագա բարելավելու համար: Մենք պետք է աջակցենք հակամարտության կարգավորմանը, բայց միայն կողմերի խնդրանքով, կողմերը գիտեն ինչպես աշխատել»,- ասաց Հանը:

Leave a Reply