Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված արգելանքը վերացվել է

  • 01.03.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 94

«Մարտի 1-»-ի քրեական գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված արգելանքը քննիչի որոշմամբ վերացվել է։


Ավելի վաղ նախաքննության ընթացքում քննիչը որոշում էր կայացրել կալանք դնել Սեյրան Օհանյանի գույքի, այդ թվում՝ ֆինանսական միջոցների վրա, որի շրջանակներում կալանք է դրվել նաեւ կենսաթոշակային հաշվեհամարի վրա։


Սեյրան Օհանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։