Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին գտել են մահացած

  • 06.12.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

3
 60

Դեկտեմբերի 5-ին Սիսիանում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայող Հայկ Քարամյանին այսօր գտել են մահացած։ Այս մասին լուրը հաստատել է զինծառայողի հրամանատար, գնդապետ Հրաչյա Օհանյանը։


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ մի խումբ պայմանագրային զինծառայողներ նախօրեին Սիսիանում ձնահյուսի տակ են մնացել,նրանցից մեկին գտնել չէր հաջողվում: