Verelq: Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ

  • 07.10.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 108

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` ծննդյան օրվա առթիվ:


Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.


«Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական նշանակալի ներդրումը Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում, որոնք հիմնված են մեր երկրների ժողովուրդների բազմադարյա ամուր եղբայրական կապերի եւ փոխադարձ աջակցության վրա:


Ականատեսը լինելով միջպետական փոխգործակցության բոլոր ոլորտներում՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ինտեգրացիոն եւ միջազգային միավորումների շրջանակում մեր երկրների միջեւ հարաբերությունների հետագա խորացմանը, համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերը կշարունակեն ամրապնդել դաշնակցային փոխգործակցությունը՝ ի շահ Հայաստանի եւ Ռուսաստանի:


Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն եւ նորանոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի շահ եղբայրական Ռուսաստանի»:

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS