«Wonderful» երեկո` Անգելա Մերկելը զբոսնեց Երևանով վարչապետի և նախագահի ուղեկցությամբ

  • 25.08.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 68

Պաշտոնական այցի հագեցած օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ամփոփեց Երևանի կենտրոնում զբոսանքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ:

Երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հնարավորություն տրվեց ոչ միայն ծափողջյուններով ողջունել երկու պետությունների ղեկավարներին, այլև լուսանկարվել նրանց հետ: Անգելա Մերկելը սիրով թույլ էր տալիս իր հետ լուսանկարվել, իսկ մի դեպքում քաղաքացուն Մերկելի հետ լուսանկարեց անձամբ վարչապետը:

Հյուսիսային պողոտայով զբոսնելուց և սրճարանից հետո, հրաժեշտ տալով Փաշինյանին, նրա տիկնոջը և Արմեն Սարգսյանին Անգելա Մերկելը իր գոհունակությունը հայտնեց հատուկ ժեստով և բնորոշմամբ` «wonderful»: