Ռազմական ոստիկանությունը բացահայտել է փաստաթղթերի կեղծմամբ դիզվառելիքի յուրացման դեպք

  • 24.08.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 122

Ռազմական ոստիկանությունը բացահայտել է փաստաթղթերի կեղծմամբ դիզվառելիքի յուրացման դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ ռազմական ոստիկանությունից:


ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի X հենակետում 2017թ. հունիս ամսից մինչ օրս անձնակազմի կերակրի պատրաստման համար հենակետի ՎՔն պահեստից յուրաքանչյուր օր դուրս է գրվել X լիտր դիզվառելիք, մինչդեռ կերակուրը պատրաստվել է այլ եղանակով:

Վերը նշված ժամանակահատվածում կեղծ փաստաթղթերով դուրս է գրվել և յուրացվել 1.640 լիտր դիզվառելիք:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: