Անգելա Մերկելը ժամանեց Երևան

  • 24.08.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 120

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանեց Երևան: Քիչ առաջ Անգելա Մերկելի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ նրան դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ Նիկոլ Փաշինյանի և Անգելա Մերկելի գլխավորությամբ: Հանդիպման արդյունքները նրանք կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:


Այցելության շրջանակներում կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Գերմանիայի կանցլերը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Անգելա Մերկելը կայցելի նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: