Թավշյա հեղափոխության օրերին Հայաստանի բանկային ավանդները նվազել են 103.8 մլրդ դրամով

  • 27.06.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 108

ՀՀ բանկերում ռեզիդենտների ժամկետային ավանդների և ցպահանջ հաշիվների ընդհանուր ծավալը 2018 թվականի ապրիլի վերջին կազմել է 2 տրլն 66.7 մլրդ դրամին համարժեք գումար։


Մարտի վերջին այդ գումարը 2 տրլն 111.8 մլրդ դրամ էր։ Այսինքն, ապրիլի ընթացքում ՀՀ բանկերի ավանդային պորտֆելը միայն ռեզիդենտների մասով նվազել է 45.1 մլրդ դրամով կամ 2.2%-ով։ Այս մասին գրում է տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը՝ հղում կատարելով ԿԲ-ի հրապարակած տվյալներին:


"ՀՀ բանկերում ոչ ռեզիդենտների ժամկետային ավանդների և ցպահանջ հաշիվների ընդհանուր ծավալը 2018 թվականի մարտի 531.4 մլրդ դրամից ապրիլին նվազել է մինչև 472.7 մլրդ դրամ։ Ապրիլի ընթացքում ոչ ռեզիդենտների գծով ավանդային պորտֆելը նվազել է 58.7 մլրդ դրամով կամ 12.4%-ով։


Ընդհանուր առմամբ, ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների ժամկետային վարկերի ու ցպահանջ հաշիվների ծավալը նվազել է 103.8 մլրդ դրամով (3.9%-ով) և ապրիլի վերջին կազմել 2 տրլն 539.4 մլրդ դրամ", – նշում է Թնունյանը։



Իհարկե, այս նվազման մեջ, նրա խոսքով, մեծ դեր են խաղացել քաղաքական իրադարձությունները, սակայն հստակ գնահատելու համար, թե հեղափոխության գործոնի ազդեցությունը որքան է եղել, անհրաժեշտ է առանձին խորը վերլուծություն, հայտնում է b4b-ին։


Հիշեցնենք նաև, որ Արթուր Ջավադյանի խոսքերով՝ ավանդների դուրսբերումը մայիսի ընթացքում վերականգնվել է։ Մայիսի տվյալները շուտով կհրապարակվեն, և հնարավոր կլինի հստակ ասել, թե դուրս բերված ավանդների ո՞ր մասն է վերադարձել բանկային հաշիվների վրա։