ՌԴ նախագահի ընտրության օրը ՀՀ-ում կգործի երկու հիմնական ընտրատեղամաս

  • 05.02.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 24

Ռուսաստանի քաղաքացիները ՌԴ նախագահի ընտրություններին Հայաստանում կկարողանան մասնակցել երկու հիմնական ընտրատեղամասերում: Այս մասին հաղորդում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը:


«ՌԴ նախագահի ընտրության օրը՝ մարտի 18-ին, 08:00-20:00-ն Հայաստանում մշտական կամ ժամանակավոր բնակություն ունեցող ՌԴ քաղաքացիները կկարողանան քվեարկել երկու հիմնական ընտրատեղամասում՝ № 8026 Երևանում՝ ՌԴ դեսպանատանը, և № 8031 Գյումրիում՝ ՌԴ հյուպատոսությունում», – ասվում է հաղորդագրության մեջ:


Գորիս, Կապան և Սիսիան քաղաքների բնակիչների համար մարտի առաջին տասնօրյակում արտահերթ քվեարկություն կիրականացվի № 8026 ընտրական հանձնաժողովի կողմից:


Քվեարկությանը մասնակցելու համար ընտրողը պետք է անձամբ ներկայանա և ներկայացնի իր ռուսական անձնագիրը:


Հիշեցնենք, ՌԴ նախագահի ընտրությունները կկայանան մարտի 18-ին: