Տնտեսական ակտիվությունը 2017 թվականին աճել է ռեկորդային 7.7%-ով

1
 88

Ըստ ամենայնի, տարին կփակվի 7% տնտեսական աճով, ինչպես կանխատեսում էր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը։ Այս մասին գրում է Business for business-ը:


ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը այսօր հրապարակել է 2017 թվականի հունվար-դեկտեմբերի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ այդմ, տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը 2017 թվականին՝ 2016 թվականի համեմատ, աճել է 7.7%-ով։


ՏԱՑ-ը հաշվարկվում է 2011 թվականից և դրանից ի վեր սա ամենաբարձր ցուցանիշն է։


Նախկին ռեկորդը գրանցվել էր 2012 թվականին՝ տնտեսական ակտիվությունն աճել էր 7.2%-ով։


avc


Ամսական կտրվածքով՝ 2017 թվականի դեկտեմբերը 2016 թվականի դեկտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 12.6%-ով։


Նշվում է, որ տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է հիմնականում ծառայությունների ոլորտի 14.4% և արդյունաբերության ոլորտի 12.6% աճերով։


Դատելով այս ցուցանիշներից՝ արդեն ավելի հաստատ կարելի է պնդել, որ 2017 թվականի տնտեսական աճը (ՀՆԱ աճ) կլինի 7%-ի սահմաններում։ Աղբյուրը հիշեցնում է, որ ի սկզբանե այս տարվա համար կանխատեսվում էր 3.2% աճ, սակայն կանխատեսումը հետո վերանայվեց։ 2017 թվականի վերջին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հայտարարեց, որ իրենց կանխատեսումներով՝ տարին կփակվի շուրջ 7%-անոց աճով։

You may also like

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS