Վարդան Պողոսյանը շատ ճշգրիտ բնորոշում է տվել այդ նախագծին, ավելացնելու այլ բան չունեմ: Այս մասին դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի իշխանության ներկայացրած Սահմանադրության նախագիծը:
“Նա ասել է, որ նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական։ Ես ավելացնելու այլ բան չունեմ”,- շեշտեց երրորդ նախագահը։
Նրա խոսքով՝ այժմ ընդդիմության անելիքը պետք է լինի մարդկանց բացատրելը, թե ինչքան վատն է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը և ինչքան մեծ վտանգ է այն ներկայացնում երկրի համար։
—