X
    Categories: News

ՌԴ-ն ու Չինաստանը պաշտպանում են խաղաղությունն ու կայունությունը Հրվ. Կովկասու

Ռուսաստանն ու Չինաստանը հանդես են գալիս Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին, ինչը թույլ կտա լիարժեք իրացնել տարածաշրջանի տնտեսական և տարանցիկ ներուժը։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ելույթ ունենալով «Ռուս-չինական հարաբերությունները փոփոխվող աշխարհում. միասին՝ հանուն խաղաղության և կայունության» խորագրով միջազգային կլոր սեղանի ժամանակ։


«Համախոհ գործընկերների հետ միասին՝ Ռուսաստանն ու Չինաստանը նպաստում են ավելի արդար, բազմաբևեռ աշխարհակարգի կառուցմանը և Եվրասիայում՝ մի տարածաշրջանում, որն ընդգրկում է նաև Հարավային Կովկասը, հավասար և անբաժանելի անվտանգության ու համագործակցության տարածքի ստեղծմանը»,- ասել է դեսպանը։

—

Arsine Chaltikian:
Related Post