X
    Categories: News

Գործող վարչախումբը կարողացել է ստեղծել մի այնպիսի մեխանիզմ, որի միջոցով Աշոտյ

Նոյեմբեր 26, 2026

Շիրազ Խաչատրյանը գրում է. «Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երեք ամսով երկարացվեց։

Գործող վարչախումբը կարողացել է ստեղծել մի այնպիսի մեխանիզմ, որի միջոցով Աշոտյանին ներքաշել է դատական անվերջանալի շրջապտույտի մեջ՝ երեք տարի շարունակ սահմանափակելով նրա ազատությունն ու ընդդիմադիր քաղաքական գործունեությունը։

Ազատության սահմանափակմամբ կարելի է ժամանակավորապես խոչընդոտել քաղաքական գործչի գործունեությունը, բայց հնարավոր չէ լռեցնել նրա գաղափարները, կոտրել նրա սկզբունքներն ու քաղաքական համոզմունքները, որոնց Արմենը հավատարիմ է մնում՝ իր հրապարակային խոսքով ու քաղաքական ասելիքով։

Դատարանից այլ որոշում ակնկալելը, թերևս, միամտություն կլիներ։ Այս հյուծիչ գործընթացը, իմ համոզմամբ, շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական հետապնդումների ու ռեպրեսիաների դեմ չի ձևավորվել իրական և սկզբունքային հանրային դիմադրություն։

Ազատությո՛ւն Արմեն Աշոտյանին։

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:

—

Khondkarian Raffi:
Related Post