X
    Categories: News

Միջոցառման հրավեր

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդականների հրաժեշտի և պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, մեծարգո պարոն Խալիլ Շիրղոլամիի, ինչպես նաև մտավորականների, իրանագետների, համալսարանականների, թարգմանիչների, արվեստագետների և մշակույթի գործիչների մասնակցությամբ տեղի կունենա մշակույթի խորհրդական, մեծարգո պրն․ Մոհամմադ Ասադի Մովահեդի հրաժեշտի և նորանշանակ մշակույթի խորհրդական, մեծարգո պրն․ Ադել Խանիի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը։
Միջոցառման ընթացքում անդրադարձ կկատարվի հայ-իրանական մշակութային համագործակցության վերջին երեք տարիների ձեռքբերումներին՝ իրանագիտության, պարսից լեզվի ուսուցման և հանրահռչակման, գիտական ու համալսարանական համագործակցության, գրատպության, թարգմանության և հրատարակման, մասնագիտական հանդիպումների ու գիտաժողովների, փառատոների, գեղարվեստական ցուցահանդեսների, ինչպես նաև մշակութային պատվիրակությունների փոխայցելությունների ոլորտներում։
📅 Օրը և ժամը՝չորեքշաբթի, 2026 թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 16։30-ին։
📍 Վայրը՝Երևանի Կապույտ մզկիթ, Եղիշե Չարենցի անվան հանդիսությունների սրահ և գրադարան։
Ձեր ներկայությունը մեծ պատիվ և ուրախություն կլինի մեզ համար։
🇮🇷🇦🇲 Կեցցե՛ հայ և իրանցի ժողովուրդների բարեկամությունը։
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոն

—

Maral Chavushian:
Related Post