Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում իրականացվելու են քաղաքացիական պաշտպանության ազդարարման համակարգերի տեխնիկական ստուգումներ, որոնց շրջանակում գործարկվելու են էլեկտրաշչակներ։
Ազդանշաններ կհնչեն Մեծամոր համայնքի Արգավանդ, Արազափ, Ջանֆիդա և Փշատավան, Ֆերիկ համայնքի Ֆերիկ, ինչպես նաև Փարաքար համայնքի Փարաքար և Թաիրով բնակավայրերում։ Բնակչությանը հորդորվում է պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել՝ հաշվի առնելով, որ միջոցառումը կրում է բացառապես ուսումնական ու փորձնական բնույթ։
—