X
    Categories: News

Verelq: Ոստիկաններն ապօրինի պահվող ատրճանակ և հրացան են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները նոյեմբերի 16-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երվանդ Քոչարի փողոցի հասցեներից մեկի մոտ հավաքված են մի խումբ քաղաքացիներ, որոնց մոտ զենք-զինամթերք կա։


ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ համայնքային ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Գվարդիայի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված վայրում հայտնաբերվել, զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Մարաշի բաժին են տեղափոխվել 7 անձ։


40-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է «Գլոկ-45» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 15 փամփուշտով, իսկ 26-ամյա երիտասարդի խուզարկությամբ՝ գաղտնի փականով դանակ։


Նույն օրը զենք-զինամթերք ապօրինի պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն է ստացվել նաև Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում։ Ըստ տեղեկության՝ Ավշար գյուղի 70-ամյա բնակիչը տանն ապօրինի զենք է պահում։


Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ 70-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մեկփողանի որսորդական հրացան։


Երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն։

—

Dabaghian Diana:
Related Post