X
    Categories: News

«Ժողովուրդ». «Վնգuտաgող» դատավորները հիմա կդառնան ժամանակավոր դատավորներ

«Ժողովուրդ» թերթը գրում է.


«ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո դատական համակարգում անորոշության և ներքին լարվածության մթնոլորտ է ձևավորվել։ Նախագծի 85-րդ հոդվածը, որով նախատեսվում է գործող դատավորների համատարած վերագնահատում, լուրջ մտահոգություններ է առաջացրել դատական համակարգի ներկայացուցիչների շրջանում։


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բազմաթիվ դատավորներ մտահոգված են իրենց ՀՀ նոր Սահմանադրության նախագրով։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ համակարգի ներսում արդեն ձևավորվում են մասնագիտական փոքր խմբեր, որոնք փորձում են քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու և իրենց պաշտոնավարման շարունակականության իրավունքը պաշտպանելու հնարավոր իրավական մարտավարությունը։


Խնդիրը վերաբերում է ոչ միայն դատավորների մասնագիտական գնահատմանը, այլև նրանց կարգավիճակի փոփոխությանը։ Նախագծի համաձայն՝ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո գործող դատավորները մինչև վերագնահատման արդյունքներով նոր նշանակումը շարունակելու են պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատարներ։


Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսի 14-ի դրությամբ Հայաստանում պաշտոնավարում էր 318 դատավոր։


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորները մտահոգված են, որ վերագնահատման հանձնաժողովի եզրակացությունը ենթակա չէ դատական վերանայման։ Մասնագիտական շրջանակներում սա դիտարկվում է դատական անկախության և պաշտոնավարման կայունության լուրջ խնդիր։


Դատական համակարգում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է նաև մեկ այլ տեսանկյունից․ եթե դատավորը վստահ չէ իր պաշտոնավարման շարունակականության հարցում, նա կդառնա օրվա իշխանության կամակատարը։ Այսպիսով, նոր Սահմանադրության նախագիծը դատական համակարգի համար ոչ միայն ինստիտուցիոնալ փոփոխությունների, այլև անորոշության նոր փուլ է բացում։ Վնգստացող դատավորները հիմա կդառնան ժամանակավոր դատավորներ»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում։




—

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS
Related Post