X
    Categories: News

ՀՀ ոչ մի ղեկավար նման գռեհիկ պահվածք իրեն թույլ չի տվել․ Տեր-Պետրոսյանը՝ Փաշի

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ուղերձ է հղել Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարության առիթով․


«Մեծ գոհունակությամբ ընթերցեցի Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն խոսույթի վերաբերյալ։ Հայաստանի ոչ մի ղեկավար երբեւէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջեւ հանդես գալ նման գռեհիկ պահվածքով։ Ահա սա է նրա կերտած իրական Հայաստանի պատկերը։


Հուսամ, որ մեր երկրի զարգացումներին հետեւող միջազգային իրավապաշտպան կառույցները հավուր պատշաճի կգնահատեն այդ հայտարարությունը եւ աչք չեն փակի Հայաստանի ստանձնած ժողովրդավարական պարտավորությունները ոտնահարող Փաշինյանի գործելակերպի վրա։


Սրտանց շնորհավորում եմ ժուռնալիստների միությանը այդպիսի հիմնավոր հայտարարության հրապարակման առիթով»։

—

Emil Karabekian:
Related Post