X
    Categories: News

Պապոյան. նոր Սահմանադրության նախագիծը պատրաստ է

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ նոր Սահմանադրության նախագիծը պատրաստ է և առաջիկայում կդրվի հանրային քննարկման։


Նրա խոսքով՝ նախագծի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել նաև նախօրեին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում։ Պապոյանը նշել է, որ նախագծի վերաբերյալ ներկայացրել է ավելի քան 10 առաջարկ, որոնց մեծ մասն ընդունվել է։


«Մի քանիսն էլ չեն ընդունվել, գործընկերներն ինձ համոզել են, որ այդքան էլ լավ առաջարկ չէ»,- ասել է նախարարը։
Նա հավելել է, որ նախագծի հրապարակման հստակ օրը դեռ հայտնի չէ, քանի որ հնարավոր է՝ որոշակի խմբագրական աշխատանքներ դեռ կատարվեն։ Նախագիծը հրապարակվելուց հետո քաղաքացիները նույնպես հնարավորություն կունենան իրենց կարծիքներն ու առաջարկները ներկայացնել հանրային քննարկման շրջանակում։

—

Lilit Nahapetian:
Related Post