X
    Categories: News

TRIPP-ը միակ բանը չէ, որ Ադրբեջանն ուզում է. սա էսկալացիայի հետաձգում է. Սերգ

Նոյեմբեր 16, 2026

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը «APRI-Հայաստան» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են Իրանի շուրջ ստեղծված արդի իրավիճակը՝ Մերձավոր Արևելքում լարվածության սրման, տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության և հետագա էսկալացիայի հնարավոր հետևանքների համատեքստում։

Առանձին ուշադրություն է դարձվել Իսրայելում և ԱՄՆ-ում կայացած ընտրությունների արդյունքների ազդեցությանը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային գործընթացների հետագա զարգացման վրա։

Կարդացեք նաև

  • Վիլնյուսից և Վարշավայից մինչև Փարիզ և Լոնդոն. Հայաստանն ընդլայնում է ռազմական համագործակցությունը եվրոպական երկրների հետ
  • Եթե Իրանը տեսնի՝ Սյունիքը հանձնում են, կլինեն կոշտ գործողություններ. պետք չէ հույս ունենալ, որ Ռուսաստանը միշտ մեզ կների. Ռուբեն Սաֆրաստյան
  • Գևորգ Պապոյանը որոշել է «բոչկա գլորել»

Անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական հարաբերություններին, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքական կուրսում հնարավոր փոփոխություններին։

Առանձին քննարկման թեմա են դարձել հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական համագործակցության համատեքստում, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարները և իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները։

Քննարկվել են նաև Հայաստանի՝ թյուրքական տարածքին ինտեգրվելու հեռանկարները, գործող միջազգային միություններից երկրի հնարավոր դուրս գալու հարցը և չեզոք կարգավիճակի պահպանման հնարավորությունը։

Հայկ Դերզյան




—

Karapet Navasardian:
Related Post