X
    Categories: News

Ջեյմս Քեմերոնի հետ երևանյան հանդիպումը չեղարկվել է

Ջեյմս Քեմերոնի հետ երևանյան հանդիպումը և դրան հաջորդող համերգը չեն կայանա։ Այս մասին հայտնում է Mezzo production-ը:

“Հասկանում ենք, թե որքան սպասված էր այս երեկոն, և անկեղծորեն ցավում ենք պատճառված անհարմարության համար։
Տոմսերի ամբողջ գումարը ավտոմատ կվերադարձվի գնման ժամանակ օգտագործված վճարային միջոցին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Լրացուցիչ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա։

Առաջիկա մի քանի օրվա ընթացքում կտրամադրենք նաև լրացուցիչ պարզաբանումներ։
Շնորհակալ ենք ըմբռնման համար”,- ասված է հայտարարության մեջ։

—

Greg Madatian:
Related Post