November: 15, 2026
«Դասեր» of the program the guest: candidate of historical sciences, associate professor, specialist in historical demography Mikayel Malkhasyan, խոսեց ԽՍՀՄ Sciences ակադեմիայի 1986 թ. հրատարակած՝ Յուրի Պոլյակովի աշխատության մասին։ Նա համարվում էր Խորհրդային Միության և հետագայում Ռուսաստանի լավագույն մասնագետներից մեկը պատմական աշխարհագրության ոլորտում։
«Պոլյակովը, համադրելով տարբեր տարիների պաշտոնական տվյալներն ու արխիվային փաստաթղթերը, նշում է, որ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն ի սկզբանե ընդգրկում էր Երևանի և Ելիզավետպոլի նահանգների տարածքները, և դրա ընդհանուր տարածքը կազմում էր 39 019 քառ. կմ, այդ թվում՝ Նախիջևանի մարզը՝ 4 480,2 քառ. կմ։ 1923 թվականին Նախիջևանի մարզն առանձնացվել է որպես ինքնավարություն, ինչից հետո Հայկական ԽՍՀ տարածքը կազմել է 34 539 քառ. կմ։
Իսկ ԽՍՀՄ վարչատարածքային բաժանման վերաբերյալ 1923 թվականի մայիսի 15-ի պաշտոնական տեղեկագրի համաձայն՝ Խորհրդային Հայաստանի տարածքը, առանց Նախիջևանի, կազմել է 34 539 քառ. կմ։ Այսինքն՝ այդ ցուցանիշը մոտ 5 հազար քառ. կմ-ով ավելի է, քան այսօր ՀՀ գործող իշխանությունների կողմից անընդհատ նշվող՝ Հայաստանի 29 740 քառ. կմ տարածքը։ Ես ինչպես հասկանում եմ այս իշխանությունների խոսքից՝ մենք գնում ենք դեպի ինքնիշխանության՝ կոնկրետ երկրից կախվածությունից ազատվելու ճանապարհով։ Այսինքն՝ խոսքը կոնկրետ երկրից՝ Ռուսաստանից կախվածության վերացման մասին է, ասում են, որ պետք է ազատվել Ռուսաստանից։
Իհարկե, ինձ համար այստեղ շատ տարօրինակ բաներ կան, որովհետև, իմ կարծիքով, այն թեզերը, որոնք նրանք այսօր կիրառում են, ծայրից ծայր Ռուսական կայսրության և Խորհրդային Միության թեզեր են։ Բայց ամեն դեպքում ֆիքսենք իրենց տարբերակը. իրենք ասում են՝ Ռուսաստանից պետք է ազատվել, և փորձենք հասկանալ։ Հիմա, եթե, ինչպես իրենք են ասում, մենք Ռուսաստանից ենք ազատվում և գնում դեպի ինքնիշխանություն, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ ենք մենք դա անում Խորհրդային սահմաններով։ Եթե դրանք Խորհրդային սահմաններ են, ուրեմն ռուսական կողմի հովանավորությամբ ձևավորված սահմաններ են, չէ՞, ժամանակին՝ 1921-1923 թվականներին ձևավորված»,- ասաց Միքայել Մալխասյանը:
Վերջինս տարակուսած էր՝ եթե մենք գնում ենք Խորհրդային ճանապարհով, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ ենք մենք դա անում հենց այն Խորհրդային սահմաններով, որոնք որոշվել են ադրբեջանական ինչ-որ գյուղսովետների, կոլտնտեսությունների նախագահությունների նիստերով և նման այլ տեղական մարմինների որոշումներով։
«Անդրկովկասյան դաշնությունը, ըստ էության, նույն միութենական պետությունն էր՝ այսօրվա տերմինաբանությամբ։ Բայց հարցը հետևյալն է՝ այդ դեպքում ո՞վ էր մեր վերադասը։ Եթե իրենք ասում են, որ մենք ազատվում ենք վերադասից, և այդ վերադասը, ենթադրենք, Մոսկվան է, ապա Անդրկովկասյան դաշնության ներսում վերադասը Թբիլիսին էր։ Հիմա այստեղ ո՞վ է դառնում վերադասը։ Բաքո՞ւն է դառնում»,- ասաց Միքայել Մալխասյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի պետությունը, եթե փաստաթղթերով ենք դիտարկում, կառուցվել է երկու հակադիր նախագծերի հիման վրա։
«Մեզ մոտ երկու հակադիր ուղղություն չի եղել։ Մեզ մոտ եղել է մեկ հստակ գիծ․ ընթացակարգերը պահպանվել են, գործընթացն իրականացվել է իրավական ճանապարհով, ինքնության ճգնաժամ չի եղել։ Դրա համար մեզ մոտ դեկոմունիզացիան շատ արագ իրականացվեց… 90-ականների սկզբին ամեն ինչ շատ պարզ էր՝ ով հակահայ բոլշևիկ էր եղել, նրա արձանն էին հանում, փողոցի անունն էին փոխում։ Իսկ եթե բոլշևիկ էր, բայց հակահայ բոլշևիկ չէր, հայկական գործիչ էր․ Մյասնիկյանի արձանն ինչո՞ւ հանեինք կամ Շահումյանի արձանը։
Հանեինք Ադրբեջանի պահանջները բավարարելո՞ւ համար։ Ի դեպ, Ստեփանակերտում Ալիևն առաջին հերթին հենց Շահումյանի արձանի հետևից էր գնացել։ Որովհետև նա այն մարդն էր, որն Ադրբեջանի պետության հռչակման ժամանակ վերահսկում էր Բաքուն։ Խոսքը Ստեփան Շահումյանի մասին է։ Հիմա նա բոլշևիկ է, թե բոլշևիկ չէ՝ դա ի՞նչ կապ ունի։ Նա հայ էր, և այնտեղ հայկական նախագիծն էր առաջ տանում։ Բնականաբար, քանի որ բոլշևիկ էր, այդ նախագիծը պատկերացնում էր Խորհրդային Ռուսաստանի հետ համագործակցությամբ, բայց դա կապ չունի․ նա այնտեղ Ադրբեջան չէր պատկերացնում։ Եվ հայերն ու ռուսները միասին թվաքանակով գերազանցում էին ադրբեջանցիներին՝ այն ժամանակվա կովկասյան թաթարներին»,- ասաց պատմաբանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
—